Ճամբորդություն դեպի Արատես

Ամսի 12 մենք սկսեցինք մեր ճամբորդությունը՝ դեպի Արատես: Առաջին օրը, քանի որ Արատեսում հոսանքը անջատել էին և ամբողջ ճանապարհը ձյունով փակ էր, մենք որոշեցինք մեկ օրով մնալ հյուրանոցում: Այդտեղ լավ ժամանակ անցկացրեցինք՝ խաղացինք ձյունով, սեղանի խաղեր խաղացինք, շատ խոսեցինք և այլ բաներ: Երբ արթնացանք մեզ ասեցին, որ պատրաստվենք, քանի որ գնում ենք Արատես: Մենք շատ ուրաժացանք և երբ բոլորը պատրաստ էին՝ սկսեցինք շարժվել: Ձյունը ամեն տեղ փակում էր հատակը: Երբ հասանք տեղ, մտանք մեր տնակները և դասավորվեցինք գնացինք դուրս՝ ձնով խաղալու: Այնքան զվարճալի էր: Հետո գնացինք քնելու՝ մեր քունը շատ էր տանում և մենք բոլորս շուտ քնեցինք: Արթնացանք և սկսեցինք քիչ-քիչ հավաքվել, որ գնանք հետ՝ Երևան: Մինչ այդ մենք կերանք և գնացինք այդտեղի շների մոտ: Նրանք շատ լավն են, հանգիստ և խաղասեր: Երբ հավաքվեցինք սկսեցինք շարժվել՝ դեպի Երևան: Ճանապարհին մտանք Խոր Վիրապ: Այնտեղ մտանք եկեղեցի, որտեղ կային փոսեր, որտեղ և փակված էր Գրիգոր Լուսավորիչը: Ես այդ փոսերից մեկը մտա՝ փոքրը, իսկ մեծը վախեցա: Հետո մենք սիրուն ֆոնին արտասանեցինք Չարենց և գնացինք հետ՝ տրանսպորտ և շարժվեցինք՝ դեպի Երևան: Բավականին հոգնած էինք և երկար ճանապարհ անցանք: Հասանք դպրոց և այսքանով ճամբորթությունը ավարտվեց:

Թողնել մեկնաբանություն