1. Ո՞ր արտահայտությունն է բնորոշ քիմիական տարր հասկացությանը.
1) տարբեր ատոմները համախումբ է
2) տարբեր կառուցվածքային մասնիկների համախումբ է
3) ցանկացած զանգվածով մասնիկների համախումբն է
4) որոշակի տեսակի ատոմների համախումբն է
2. Ի՞նչ նյութ է կալցիումի օքսիդը.
1) պարզ նյութ
2) միատարր միացություն
3) բարդ նյութ
4) նյութերի խառնուրդ
3. Ինչո՞ւ է օզոնը (o3) դասվում պարզ նյութերի շարքին, որովհետև.
1) առաջանում է ամպրոպների ժամանակ
2) առաջանում է մեկ տարրի ատոմներից
3) առաջանում է տարբեր տարրերի ատոմներից
4) գազ է
4. Տարրի մեկ ատոմի իրական զանգվածը որոշելու համար ո՞ր բանաձևը կիրառելի չէ.
1) mo(x)=Ar(x)1/12mo(C)
2) mo(x)=Ar(x) (զ.ա.մ.)
3) mo(x)=Ar(x) Ar(C)
4) mo(x)=Ar(x) 1,6610-27
5. Ինչի՞ է հավասար ծծումբ տարրի ատոմի իրական զանգվածը (գ), եթե Ar(s)=32
1) 1,66 10-27
2) 3,8 10-26
3) 5,31210-26
4) 6,64 10-26
6. Ճի՞շտ են արդյոք հետևյալ պնդումներն ածխածին տարրի վերաբերյալ.
ա) մտնում է միայն օրգանական նյութերի բաղադրության մեջ.
բ) առաջացնում է մի քանի պարզ նյութ.
1) ճիշտ է միայն ա-ն
2) երկուսն էլ ճիշտ են
3) ճիշտ է միայն բ-ն
4) երկու պնդումներն էլ սխալ են
7. Ի՞նչ զանգվածային հարաբերությամբ պետք է վերցնել ջրածին և ծծումբ տարրերը, որպեսզի փոխազդեն անմնացորդ.
1) 1:16
2) 1:32
3) 2:16
4) ցանկացած հարաբերությամբ
8. Որքա՞ն է լիթիում տարրի զանգվածային բաժինը (%) Li2SO3 քիմիական բանաձևն ունեցող նյութի բաղադրության մեջ.
1) 7,44
2) 14,89
3) 22,33
4) 29,76
9. Ծծմբի և թթվածնի առաջացրած միացության մոլեկուլում ω(S)=40%, իսկ ω(O)=60%: Ո՞րն է այդ նյութի բանաձևը.
1) SO
2) SO2
3) SO3
4) S2O
10. Ո՞ր զույգում վերցված նյութերի հավասար զանգվածներն են պարունակում նույն թվով թթվածնի ատոմների.
1) KOH և CaO
2) CO2 և SO2
3) Fe(OH)3 և O3
4) Na2O և NaOH
Mr(KOH)=39+16+1=56
Mr(CaO)=40+16=56