Կատարում ենք առաջադրանքները:
- Հետևյալ բայերը խոնարհում ենք անցյալ կատարյալ ժամանակաձևով:
- Սպասել
- գնալ
- գտնել
- հոգնեցնել
Սպասել-անցյալ կատարյալ
Ես սպասեցի
Դու սպասեցիր
Նա սպասեց
Մենք սպասենք
Դուք սպասեցիք
Նրանք սպասեցին
Գնալ-անցյալ կատարյալ
Ես գնացի
Դու գնացիր
Նա գնաց
Մենք գնացինք
Դուք գնացիք
Նրանք գնացին
Գտնել-անցյալ կատարյալ
Ես գտա
Դու գտար
Նա գտավ
Մենք գտանք
Դուք գտաք
Նրանք գտան
Հոգնեցնել-անցյալ կատարյալ
Ես հոգնեցրի
Դու հոգնեցրիր
Նա հոգնեցրեց
Մենք հոգնեցրինք
Դուք հոգնեցրիք
Նրանք հոգնեցրին
- Բայերի անցյալ կատարյալի ձևերով նկարագրում ենք մեր երեկը: Օրինակ՝ Ես երեկ արթնացա, պատրաստվեցի, գնացի դասի:
Ես երեկ դժվար արթնացա, շորերը ընտրեցի և հագնվեցի: Հետո պայուսակս հավաքեցի, հագա վերարկուն և եղբորս հետ գնացինք տրանսպորտի մոտ: Հասա դպրոց և գնացի դասարան: Բոլոր դասերը ավարտվեցին և մենք մնացինք երկարօրյա: Երկարօրյայում թեյ խմեցինք և գնացինք տրանսպորտի մոտ: Հետ եկանք տուն և ես կերա, իսկ հետո մի քանի րոպե հանգստացա: Հետո դասերս սկսեցի անել և անգլերենից պարապմունքի տնային աշխատանքը: Ուշ գնացի լողանալու, իսկ դրանից հետո պառկեցի մահճակալում և արագ քնեցի: