Ընտրում ենք և գրում փոքրիկ աշխատանք:
- Ստեղծագործություն, որ խորհուրդ չէի տա ընթերցել
- Վերնագրեր, որոնք ստիպել են ինձ ընթերցել
- Վերնագրեր, որոնք «խաբել են» ինձ
- Ինձ հանդիպած ամենայուրահատուկ ավարտները
- Ինձ հանդիպած ամենահետաքրքիր կերպարները
- այլ
Ինձ հանդիպած ամենայուրահատուկ կերպարները
Էլջերնոն (Ծաղիկներ Էլջերնոնի համար). նա հետաքրքիր կերպար է, որովհետև մկանը բնորոշ հատկություններ չուներ: Ավելի ճիշտ նա շատ խելացի էր, և մտածողությունը նման չէր սովորական մկների մտածողությանը: Չարլի (Ծաղիկներ Էլջերնոնի համար). նա հետաքրքիր կերպար է, որովհետև իր տարիքի համար (37 տ.) նա խելացի չէր: Այդպիսի կերպարներ ամեն պատմվածքում չես տեսնի: Աննա Ֆրանկ (Աննա Ֆրանկի օրագիրը). ինձ այս կերպարը շատ դուր եկավ, և ինձ համար յուրահատուկ կերպար է: Աննան ինձ շատ մոտ թվաց՝ իր զգացողություններով և ապրումներով՝ իհարկե բացի պատերազմի և ապաստարանում կյանքի ապրումներից: Հայդի (Հայդի). Հայդին յուրահատուկ է, քանի որ ինչքան էլ նրան լավ կյանք առաջարկեին, նա անընդհատ ուզում էր իր պապիկի մոտ և ապրել անհոգ կյանքով: