Կատարում ենք առաջադրանքները:
- Տրված նախադասությունները լրացրո՛ւ ըղձական եղանակի համապատասխան բայերով:
- Գոնե մի օր կարգին եղանակ լիներ, որ կարողանայի մի քիչ նստել ծովափին ու ջրային հեծանիվ քշեի:
- Գոնե մինչև ծովափ հասնենք, դրանից հետո ինքներս կգնանք:
- Երանի թե մի քիչ երկար տևեր ուղևորությունը:
- Շատ եմ ուզում, որ մի անգամ դելֆին տեսնեմ, մի քանի օր էլ ընկերություն անեմ հետը:
- Եթե քամին ուժեղանար ու փորձառու նվագները կարողանային ծովին ունկնդրել, նրանք կասեն, թե նավի մոտով ինչպիս՞ ձկների վտառ է լողում:
- Կետերը փոխարինի՛ր տրված բայերի ենթադրական եղանակի համապատասխան ձևերով:
- Եթե թույլ տան իրենց ուզածն անել, նրանք անտառն էլ կվերածեին զորքի ու բոլոր ծառերը շարք կկանգնեցնեին (վերածել, կանգնեցնել)
- Հենց որ սահմանին մոտենաք, ձեզ հարցուփորձ կանեն ձերանցյալի ու նպատակների մասին: (հարցուփորձ անել)
- Թե որ գտնես այդ բույսի սերմերը, ջրի մեջ կդնես ու կթողնես մինչև ծլեն: (դնել, թողնել)
- Եթե կենդանիների կերի մեջ մեծ քնակությամբ արևքուրիկ լինի, կենդանին կթունավորվի ու կհիվանդանա(թունավորվել, հիվանդանալ)
- Եթե ժամանակին չմտածեն կենդանիների կերի մասին, ձմռանը շատ դժվար կլինի կեր հայթաթելը: (լինել)
- Տրված նախադասությունները լրացրո՛ւ հարկադրական եղանակի համապատասխան բայերով:
- Վատ աշխատող շարժիչներն անպայման պետք է փոխել, թե չէ թունավորում են օդը:
- Մեր քաղաքում սաղարթավոր ծառերը պետք է լինեն, որ աղմուկը կլանեն, օդը մաքրեն փոշուց ու վնասակար նյութերից:
- Մարդիկ պետք է իմանան, որ կենդանի բնությունը պահպանելը իրենց ամենակարևոր գործն է:
- Ամեն մեկը դիմացինի համար պետք է անի, այն, ինչ կուզեր, որ իր համար անեն մարդիկ:
- Բնության գեղեցկությունը պահպանելու համար հանքերի շահագործումը պետք է վերջացվի: