Ամփոփում ենք սովորածը ըղձական, ենթադրական, հարկադրական եղանակների մասին:
- Տրված նախադասությունները լրացրո՛ւ հրամայական եղանակի համապատասխան բայերով: (կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու) :
- Համարձակ …, … նեղ միջանցքը ու երբ հասնես ստորգետնյա անցքի մուտքին, լապտերդ …:
- Ուշադիր … քարտեզը, … , թե օվկիանոսներում ցրված ինչքա՞ն կղզիներ կան:
- … բոլոր խորհուրդները, հետո …, ինչպես կամենում ես:
- Ոչ մեկի գաղտնիքը …, եթե անգամ պատահաբար ես իմացել:
- -… ինձ, … թռչեմ,- մարդկային լեզվով խնդրեց աղավնին:
- Ենթադրական եղանակ, հարկադրական եղանակ, հրամայական եղանակ, ըղձական եղանակ, սահմանական (սահմանում-որոշում, հաստատում, կարգավորում) եղանակ: Բանաձևերի խմբերից յուրաքանչյուրին տո՛ւր տրված անուններից մեկը:
- Գնում ես, գնալու ես, գնացել ես, գնացիր, գնում էիր, գնացել էիր, գնալու էիր:
- Գնաս,գնայիր
- Կգնաս, կգնայիր:
- Պիտի գնաս,պիտի գնայիր:
- Գնա՛, մի՛ գնա: