- Կատարում ենք առաջադրանքները:
- 1. Տեքստերից հանի՛ր բայերն ու բնութագրի՛ր դրանք հետևյալ հատկանիշներով:
- դիմավոր/անդեմ լինելը
- եթե դիմավոր է եղանակը
- ժամանակաձևը
- ժամանակը
- դեմքը
- թիվը
- լծորդությունը (ե/ա)
- խոնարհումը (դրական/ժխտական)
- սեռը
- պարզ/բաղադրյալ ժամանակաձև լինելը
- կազմությունը
- եթե անդեմ է, դերբայի անկախ/կախյալ լինելը
- դերբայի տեսակը
- ձևը (դրական/ժխտական)
- լծորդությունը
- սեռը
- կազմությունը
- եթե ունի, նաև՝հոլովը, թիվը, առումը:
- 1. Տեքստերից հանի՛ր բայերն ու բնութագրի՛ր դրանք հետևյալ հատկանիշներով:
Ա. Մի անգամ դեպի հարավ չվելիս ծիծեռնակները փորձանքի մեջ ընկան: Այդ տարի
Շվեյցարիայում ուժեղ ցրտից բոլոր միջատները սատկել էին; Դե, էլ ի՛նչ պիտի ուտեին
ծիծեռնակները. չէ՞ որ շատ թռչունների նման նրանք էլ են միջատներով սնվում: Խեղճ
ծիծեռնակները սովից ուժասպառ եղան ու վայր ընկան: Բայց Շվեյցարիայի բնակիչներն
անօգնական չթողեցին նրանց. հավաքեցին, դրեցին տուփերի մեջ ու տարան
երկաթուղային կայարան: Այդտեղից էլ հատուկ գնացքով արագ ու ապահով ուղարկեցին
հարավ:
Չվելիս-անդեմ, անկախ, համակատար, դրական, ե լծորդություն, չեզոք, պարզ
Ընկան-դիմավոր, անցյալ, երրորդ դեմք, հոգնակի թիվ, ե լծորդություն, դրական, չեզոք, պարզ, սոսկածանց
Սատկել էին-դիմավոր, վաղակատար անցյալ, անցյալ, երրորդ դեմք, հոգնակի, ե լծորդություն, դրական, չեզոք, բաղադրյալ, պարզ
Պիտի ուտեին֊դիմավոր, հարկադրական, անցյալ, երրորդ դեմք, հոգնակի, ե լծորդություն, դրական, ներգործական, պարզ, պարզ
Սնվում են֊դիմավոր, սահմանական, անկատար ներկա, ներկա, երրորդ դեմք, հոգնակի, դրական, չեզոք, բաղադրյալ, ե լծորդություն
Եղան֊դիմավոր, սահմանական, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, հոգնակի, դրական, չեզոք, պարզ, պարզ
Չթողեցին֊դիմավոր, սահմանական, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, ե լծորդություն, ժխտական, սոսկածանց, չեզոք
Բ. Հնդկաստանի Ուտար Պլադեշ նահանգում բնության շատ նվիրված պաշտպաններ են
բնակվում: նրանք կազմել են « Չիպկո Անդոլայ» («Գրկի՛ր ծառը») ընկերությունը: Երբ
ընկերության անդամներից մեկն իմանում է, որ ինչ-որ տեղ պատրաստվում են ծառ կտրել,
համախոհներին անմիջապես հայտնում է, և նրանք բոլորը շնչակտուր սլանում են այնտեղ:
Ծառահատների հայտնվելուն պես ընկերության կամավորներից յուրաքանչյուրը մի ծառի
բուն է գրկում և թույլ չի տալիս, որ կտրեն:
- 2. Նախադասության միտքն արտահայտի՛ր բայը ժխտական դարձնելով: Օրինակ` Մենք դժկամորեն գնացինք նրա հետևից:- Մենք հաճույքով չգնացինք նրա հետևից:
- Ամբողջ ճանապարհին մենք միայն մի անգամ կանգ առանք խորհրդակցելու:
- Մեր արածն ապարդյուն աշխատանք էր:
- Կղզու նահանգապետը կամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները:
- Նրա մտադրությունը սխալ հասկացան:
- Նրան անլուրջ պատասխան տվեցին:
- Այծերը էբենոս ծառից կարևոր են:
- Նրանք իրենց հետ կբերեն լույսը:
- Դու պետք է մոռանաս այդ ամենը:
- Գնա՛ նրանց ետևից և փնտրի՛ր բանալին: