Միջատներ՝թիթեռներ, 1 , սարդեր, զատիկներ, 1
Լրացուցիչ աշխատանք
Գտնել լեգենդներ միջատների մասին, պատրաստել ուսումնական նյութեր
Զատիկ
Գոյություն ունի զատիկների ավելի քան 5000 տեսակ: Նրանք կարող են լինել կարմիր կամ ուրիշ գույնի և տարբեր գույների կետեր են լինում: Նաև կետերի քանակը տարբերվում է: Զատիկներին ժողովուրդը կարող է անվանել նաև արևներ, որովհետև նրանք սիրում են տաքություն և ապրում են արևադարձային շրջանում: Զատիկները հենց այնպես չունեն այդպիսի վառ գույն՝ դա այլ կենդանիներին զգուշացնում է, որ նա համով չէ: Վտանգի ժամանակ զատիկները արտադրում են դեղին հեղուկ՝ ոտիկներից, որ պաշտպանվեն: Մեկ-մեկ նրանք կարող են ձևացնել, որ մահացած են: Զատիկները ոչ միայն սիրուն են, այլ նաև շատ օգտակար են բանջարանոցի համար: Նրանք սնվում են միջատներով, որոնք վնասակար են մարդու համար կարևոր բույսերի համար: Մեկ զատիկը իր ամբողջ կյանքում կարող է ուտել 5000-ին մոտ միջատներ: Այդ պատճառով նրանք համարվում են գիշատիչ: Քանի որ այս միջատները տաքություն են սիրում՝ ամառվա վերջ նրանք թռնում են՝ ձմեռելու: Ձմեռում են մեծ կուտակումով՝ քարերի տակ, չոր տերևների տակ, ծառի կեղևի տակ և մեծ քնակության պատճառով նրանք տաքանում են: Ձմեռելուց հետո զատիկները սկսում են ձվերը դնել: Դա նրանք անում են տերևների ներքևի մասում: Ձվերը երկարացված ձև ունեն և դեղին են: Զատիկների ձվերի քանակը կարող է լինել 200-ից մինչև 400: 5-8 օր հետո հայտնվում են սև որդեր-թրթուրներ: 20 օրից այդ որդը դառնում է անշարժ հարսնյակ: Իսկ 1-2 շաբաթ հետո հարսնյակից դուրս է գալիս զատիկը: Զատկի չափը կախված է նրանից, թե ինչպես է սնվել զատիկը՝ լինելով դեռ թրթուր:
Թիթեռ
Թիթեռների մոտ՝ ինչպես միջատների մեծ մասի մոտ կա երկու թև և դրանք պատված են թեփուկներով: Բերանային ապարատը ծծող տիպի է: Այն իրանից ներկայացնում է կնճիթ, որոնց միջոցով նրանք խմում են նեկտարը: Թիթեռների թրթուրը արտաքինից նման չէ թիթեռին: Այն ունի որդաձև մարմին: Գլուխը պատված է ամուր կուտիկուլով, իսկ բերանային ապարատը կրծող տիպի է, որովհետև նրանք սնվում են բույսերի տերևներով: Ամենահայտնի թրթուրն է կաղամբի թիթեռը: Սկզբից այն թրուր է և այն շատ վնասակար է բանջարանոցի համար: Ինչ-որ ժամանակ հետո այն դառնում է հարսնյակ և այնտեղից դուրս է գալիս սպիտակ թիթեռ: Թիթեռները սնվում են նեկտարով և նրանք ձվերը դնում են կաղամբի տերևների տակի մասերում:
ԼԵԳԵՆԴՆԵՐ ՄԻՋԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Մի շատ գեղեցիկ առասպել – Մի շատ գեղեցիկ առասպել կա թիթեռի մասին, որի հեղինակն անհայտ է: Այն պատմում է մի տղայի մասին, որի ձեռքին նստել էր թիթեռը: Մայրն ասում է, որ դա հաջողության և բոլորին հայտնի գեղեցկության խորհրդանիշ է, և նրան չի կարելի նեղացնել:Բոլոր թիթեռները` և ցերեկային, և գիշերային, առաջանում են ձվից (բոժոժ), որից էլ սկսվում է նրանց կյանքը: Իսկ հետո նրանք մեծանում են, բացում թևերը….իսկ նրանց յուրաքանչյուր երանգը ինչ-որ բան նշանակում է. ոսկեգույնը`ոսկե կանոն, երկնագույնը` արդարություն, կանաչը`բարգավաճում, աճ, արծաթագույնը`նրբություն:
2. Թիթեռ – Թիթեռների տարբեր տեսակներ կան, օրինակ` սովորական ցեցը, որը փչացնում է հագուստը, չի կարող թռչել, իսկ թռչող թիթեռը, որի հետևից վազում ենք տան մեջ, որ բռնենք,նրա արու տեսակն է, որն ընդհանրապես չի ուտում, քանի որ բերան չունի:
3. Սարդոստայնի ամրությունն ուղղակի անհավատալի է: Գիտնականները հաշվարկել են, որ սարդոստայնից ստացված թելը, մատիտի հաստության լինելու դեպքում, կարող է Boeing 747 տեսակի ինքնաթիռ կանգնեցնել: Սարդոստայնը բնության ամենաամուր նյութերից է: Օրինակ` Հարավային Ամերիկայում կան կամուրջներ, որոնք պատրաստված են միմիայն սարդոստայնից, և հեշտությամբ դիմանում են դրանցով տեղափոխվող կապիկների քաշին: Նոր Գվինեայում սարդոստայնից պարաններ են հյուսում, որոնք օգտագործում են ձկնորսությամ մեջ: