Հայոց լեզու Տնային աշխատանք

Պատմությունը շարունակի՛ր: Տրված հատվածի բառերից յուրաքանչյուրի դիմաց նշի՛ր, թե ինչ խոսքի մասի է պատկանում, օրինակ՝ տիեզերանավի-գոյական, բոլոր-որոշյալ դերանուն:


Տիեզերենավի(գոյական) բոլոր(որոշյալ դերանուն) ուղևորներն(գոյական) արդեն(մակբայ) տեղերում էին(գոյական), շարժասանդուղքը(գոյական) հեռացել(բայ), դուռն(գոյական) ամուր(ածական) փակվել էր(բայ), և(շաղկապ) ուղեկցորդուհին(գոյական) թռիչքի(գոյական) մասին(կապ) էր հայտարարում(բայ): Բայց(շաղկապ) դեռ(մակբայ) վախենում էի(բայ), որ(շաղկապ) հանկարծ(մակբայ) կզղջան(բայ) մեզ(անձնական դերանուն) այդ(ցուցական դերանուն) վտանգավոր(ածական) թռիչքին(գոյական) թողնելու(բայ) համար(կապ), կիջեցնեն(բայ), և(շաղկապ) մեր(անձնական դերանուն) բոլոր(որոշյալ դերանուն) ջանքերն(գոյական) ապարդյուն(ածական) կանցնեն(բայ): Բայց(շաղկապ) հանկարծ(մակբայ) մի(մակբայ) ահավոր(ածական) աղմուկ(գոյական) սկսվեց(բայ), նավը(գոյական) ցնցվեց(բայ) ու(շաղկապ) թափով(մակբայ) պոկվեց(բայ) տեղից(գոյական): Մխրճվում ենք(բայ) երկնքի(գոյական) մեջ(կապ), սլանում ենք(բայ) դեպի(կապ) աստղերը(գոյական):

Ես վախեցած էի և աչքերս փակ էի պահում: Հետո աղմուկը վերջացավ, ես բացեցի իմ աչքերը և աչքի պոչով տեսա պատուհանից, որ արդեն տիեզերքում ենք: Շատ սիրուն էր, և այդ տեսարանը շատ քչերը կարող էին տեսնել: Մենք մեզ տրված աշխատանքը արեցինք և հետ գնացինք նավը: Հետ վերադարձանք կայան: Իջանք, անցանք բոլոր պետք եկող հետազոտությունները և հենց այդ օրն էլ գնացինք տներով: Ես շատ ուրախ էի, որ կգնամ իմ սիրելի ընտանիքի մոտ և իմ երեխաներին կպատմեմ, թե ինչ եմ տեսել: Այսպես վերջացավ այդ “տիեզերական” օրը:

Թողնել մեկնաբանություն