Թեման. Մեխանիկական աշխատանք: Հոզորություն:

Թեման.Մեխանիկական աշխատանք:Հզորություն:

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Ե՞րբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը

Ֆիզիկայում “աշխատանք” հասկացությունը օգտագործվում է միայն այն ժամանակ, երբ դիտարկվում է մարմնի շարժումը որևէ ուժի ազդեցությամբ: Նման դեպքերում ասում են, որ կատարվում է մեխանիկական աշխատանք:

2.Ի՞նչ մեծություններից է կախված մեխանիկական  աշխատանքը

Մեխանիկական աշխատանքը կախված է մարմնի վրա ազդող ուժից և անցած ճանապարհից:

3.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը:Ո՞րն է աշխատանքի բանաձևը

Աշխատանք = ուժ x ճանապարհ

A=Fs

4.Ի՞նչ միավորով է արտահայտվում աշխատանքը, միավորների ՄՀ-ում

Արտահայտվում է ջոուլով:

Ջ

5.Ի՞նչն է կոչվում հզորություն

Հզորություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է աշխատանքի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում կատարվել է այդ աշխատանքը:

6.Ինչպես հաշվել հզորությունը:Ո՞րն է հզորության բանաձևը և միավորը

Հզորություն = աշխատանք : ժամանակամիջոց

N=A:t

Հզորության միավորը վատտն է:

Վտ

7.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը՝իմանալով հզորությունը և աշխատանքը կատարելու ժամանակամիջոցը

Աշխատանք = հզորություն x ժամանակամիջոց

A=Nt

Կատարած աշխատանքը իմանալու համար պետք է հզորությունը բազմապատկել այն ժամանակամիջոցով, որի ընթացքում կատարվել է այդ աշխատանքը:

 Սովորել Է..Ղազարյանի դասագրքից էջ82-ից մինչև էջ89

Թողնել մեկնաբանություն