Հետաքրքիր է իմանալ

Սովորել. Է.Ղազարյանի դասագրքից պատրաստել նյութ էջ89-ի«Հետաքրքիր է իմանալ»թեմայից

Հետաքրքիր է իմանալ

Հզորության “ձիաուժ” միավորի մասին

Биография Джеймса Ватта, изобретателя современного парового двигателя

Քանի դեռ Ջեմս Ուատտը չէր կատարելագործել շոգեմեքենան, և քանի դեռ այն
չէր դադարել պարզապես թանկարժեք խաղալիք լինելուց, հզորության միավորի սահ-
մանման անհրաժեշտություն չկար։
Այն ժամանակ լուրջ, մտահոգող խնդիրներից էր հանքահորերից պոմպերով ջուրը հանելը: Սկզբնական շրջանում այդպիսի գործերի համար ձիեր օգտագործելն Անգլիայում բավական թանկ էր։ Այդ պատճառով էր, որ շոգեմեքենայի գյուտարարին հետաքրքրում է, թե քանի՞ ձիու կփոխարինի մեկ մեքենան, և ինչպե՞ս արտահայտել մեքենայի հզորությունը ձիու հզորությամբ, այսինքն՝ այն աշխատանքով, որ ձին կատարում է 1 ժամում, 1 րոպեում, 1 վայրկյանում:
Ուատտը փորձնականորեն որոշում է, որ ձին 75 կգ զանգվածով բեռը
1 վայրկյանում բարձրացնում է 1մ: Այսինքն՝ 1 վայրկյանում ձին կատարում է 75կգ * 9,8 Ն/կգ * 1մ=735 Ջ աշխատանք։ Ձիու զարգացրած միջին հզորությունն անվանել են ձիաուժ (կրճատ ձ.ու.): Ուատտը հաշվել է, որ

1ձ.ու. (ձիաուժ) = 735Ջ/1վ = 735Վտ:

Համեմատելու համար նշենք, որ ժամանակակից ավտոմեքենաների շարժիչ-
ները զարգացնում են 60 — 500 ձ.ու. հզորություն:
Չնայած անվանմանը՝ պետք է հիշել, որ ձիաուժը ոչ թե ուժի, այլ հզորության միավոր է:

Թողնել մեկնաբանություն