Քիմիա Դաս 26-27

Ատոմի էլեկտրոնային թաղանթիկ Սովորել`էջ-105-112,վարժ`112-113

Հարցեր և առաջադրանքներ

  1. Առավելագույնը քանի՞ էլեկտրոնի կարող է «տեղ տրամադրել» ատոմի չորրորդ էներգիական մակարդակը:

2*42=32

2. Հետևյալ մեծություններից որի՞ հետ է համընկնում հիմնական վիճակում գտնվող քիմիական տարրի ատոմի էներգիական մակարդակների թիվը.

ա) կարգաթիվ
բ) խմբի համարին
գ) պարբերության համարին
դ) հարաբերական ատոմային զանգվածին

3. Հետևյալ պնդումներից ո՞րն է ճիշտ.

1) ատոմի էլեկտրոնային թաղանթն առաջացնում են ատոմում առկա բոլոր էլեկտրոնները.
2) միջուկին առավել մոտ գտնվող էլեկտրոնային շերտն անվանվում է արտաքին:

ա) երկու պնդումներն էլ ճիշտ են
բ) երկու պնդումներն էլ սխալ են
գ) ճիշտ է միայն առաջինը
դ) ճիշտ է միայն երկրորդը

4. Ո՞ր բառակապակցություններն են բաց թողած:

Արտաքին ազդեցության բացակայության դեպքում էլեկտրոններն ըստ էներգիական մակարդակների բաշխվում են այնպես, որ ատոմի գումարային էներգիան նվազագույնն է: Ատոմի նման վիճակն անվանվում է հիմնական վիճակ:

5. Քիմիական ո՞ր տարրի ատոմին է համապատասխանում հետևյալ էլեկտրոնային ուրվագիրը.

ա) բերիլիում
բ) բոր
գ) ածխածին
դ) ազոտ

6. Հաստատե՛ք կամ ժխտե՛ք (չգիտեմը նույնպես տարբերակ է) պարբերական համակարգի 31 զանգվածային թվով 15-րդ տարրի վերաբերյալ հետևյալ պնդումները.

1) քիմիական նշանն է P
2) ատոմի միջուկի լիցքն է +15
3) միջուկում նեյտրոնների թիվն է 15
4) միջուկում պրոտոնների թիվն է 15
5) արտաքին էներգիական մակարդակում էլեկտրոնների թիվն է 6
6) օժտված է մետաղական հատկություններով

Թողնել մեկնաբանություն