Պարզ մեխանիզմներ:Լծակ:Լծակի կանոնը:Թեք հարթություն:Մեխանիզմի օգտակար գործողության գործակից:Ճախարակ:

Թեման․Պարզ մեխանիզմներ:Լծակ:Լծակի կանոնը:Թեք հարթություն:Մեխանիզմի օգտակար գործողության գործակից:Ճախարակ:

1.Որո՞նք են պարզ մեխանիզմները

Այն մեխանիկական սարքերը, որոնք ծառայում են ուժերի մոդուլները կամ ուղղությունները փոխելու համար, կոչվում են մեխանիզմներ։ 

2.Ի՞նչ է լծակը:

Լծակը սովորաբար մի ձող է, որը կարող է պտտվել անշարժ հենարանի (առանցքի) շուրջը:

3.Ի՞նչն են անվանում ուժի բազուկ

Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ:

4.Ճախարակի ինչ տեսակներ գիտենք:

Կա անշարժ ճախարակ, շարժական ճախարակ և բազմաճախարակ:

5.Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ:

Եթե բեռը ճախարակի միջոցով բարձրացնելիս ճախարակի առանցքը մնում է անշարժ, ապա դա անշարժ ճախարակ է:

6.Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական:

Եթե բեռը ճախարակի միջոցով բարձրացնելիս ճախարակի առանցքը շարժվում է, ապա դա շարժական ճախարակ է:

7.Ի՞նչ նպատակով է օգտագործվում անշարժ ճախարակը:

Անշարժ ճախարակի միջոցով բեռը կարող ենք բարձրացնել վերև, բայց ուժի շահում չենք ունենում:

8.Ի՞նչ նպատակով է օգտագործվում շարժական ճախարակը:Այն օգտագործելիս ինչքան ենք շահում ուժի մեջ:

Շարժական ճախարակի միջոցով մենք ուժի մեջ շահում ենք 2 անգամ:

9.Ի՞նչ է բազմաճախարակը:Այն օգտագործելիս որքան ենք շահում ուժի մեջ:

Բազմաճախարակը կազմված է երեք անշարժ և երեք շարժական ճախարակներից: Այսպիսով մենք ուժի մեջ շահում ենք 6 անգամ:

10.Գծել անշարժ և շարժական ճախարակների սխեմաները:

Անշարժ ճախարակի սխեմա

Շարժական ճախարակի սխեմա

11.Ո՞ր աշխատանքն է կոչվում օգտակար

Այն աշխատանքը, որը բերում է արդյունքի և որի համար ստեղծված է տվյալ մեխանիզմը կոչվում է օգտակար:

12.Ո՞ր աշխատանքն է կոչվում լրիվ կամ ծախսված

Այն ամբողջ աշխատանքը, որը կատարված է մեխանիզմը գործածելու համար կոչվում է լրիվ կամ ծախսված:

13.Ինչո՞ւ լրիվ աշխատանքը միշտ մեծ է օգտակար աշխատանքից

Օգտակար աշխատանքը լրիվ աշխատանքի մի մասն է, որը մարդը կատարել է մեխանիզմների օգնությամբ: Լրիվը՝ ամբողջ կատարված աշխատանքն է:

14.Ո՞ր մեծությունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից

Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը լրիվ աշխատանքի որ մասն է, կոչվում է մեխանիզմի օգտակար գործողության գործակից (կրճատ՝ ՕԳԳ)։

15.Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>>

Մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ, նույնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ և հակառակը:

16.Հնարավո՞ր է արդյոք,որ ՕԳԳ-ն մեծ լինի 100%-ից

Ոչ, քանի որ Aօգ միշտ փոքր է Aլր-ից, ապա ՕԳԳ-ն միշտ փոքր է 1-ից կամ 100%-ից:

Սովորել. Է. Ղազարյանի դասագրքից՝ էջ 90-ից մինչև էջ 100

Թողնել մեկնաբանություն