Կազմում ենք կրթահամալիրին առնչվող տերմինների բացատրական, ձայնային բառարան; Տրված տերմինները կդասավորես այբբենական կարգով և կփորձես գտնել ու բացատրել ձայնագրություններով:
ARTասահման-հյուսիսային դպրոցում առանձին տեղ է, որտեղ կատարվում են արվեստին նվիրված տարբեր միջոցառումներ:
Արատեսի դպրական կենտրոն-Արատեսում կա մի առանձին կրթական կենտրոն, բայց բնության գրկում է և Արատեսում սովորողները հանգստանում են, նախագծեր են անում և այլն:
Բարբառների ակումբ-ակումբ, որտեղ իրար հետ մարդիկ խոսում են տարբեր բարբառներով և այդպես զրուցում են:
բլոգավարություն-այս դպրոցում ամեն մեկն ունի իր բլոգը, որտեղ սովորողի դպրոցական աշխատանքներն են և դա մեզ փոխարինում է տետրը: Այդպես բլոգավարություն նշանակում է բլոգում աշխատանքներ դնել, այսինքն վարել բլոգը:
Բլեյան բաց ցանց-կայք է, որտեղ գրված է օրվա իրադարձությունների մասին և այլ բաների մասին, կապված սեբաստացիների և նրանց առօրյայի հետ:
Գրական ակումբ-ակումբ, որտեղ մարդիկ խոսում են գրականության մասին և քննարկում են միասին տարբեր բանաստեղծություններ:
Դպիր-կայք է, որտեղ գրված է դպրոցների, սեբաստացիների և այլի մասին:
դպրոց-պարտեզ—դպրոց-պարտեզները մեր կրթահամալիրում չորսն են՝ Հարավային, Հյուսիսային, Արևելյան և Արևմտյան դպրոցներն են: 2 տարեկանից մինչև 5-րդ դասարանը երեխաները այնտեղ են անցկացնում:
ընդհանուր պարապմունք-ընդհանուր պարապմունքը լինում է ամեն առավոտ, որի ժամանակ սովորողները և ուսուցիչները պարում, երգում, արտասանում են և առավոտվանից աշխույժանում են:
կրթահամալիր-7 դպրոցները իրար հետ կոչվում են կրթահամալիր:
Մեդիաուրբաթ-մեդիաուրբաթը լինում է ամեն ուրբաթ օրը, որի ժամանակ սովորողները և այլ մարդիկ երգում, պարում, ուրախանում են:
Մուտքի ճամբար-այն սովորողների համար, որոնք առաջին դասարանից այս դպրոցում չէին սովորում, այլ նոր են եկել, կա մուտքի ճամբար: Դրա ժամանակ սովորողներին բացատրում են, թե ինչպես աշխատել համակարգչով, բլոգ են ստեղծում և ընդհանրապես ծանոթացնում են այս դպրոցին:
Մանկավարժական ակումբ-ակումբ, որտեղ մարդիկ խոսում են մանկավարժության մասին և կարող են խորհուրդներ տալ իրար կապված մանկավարժության հետ:
Մայիսյան հավաք-մայիսյան հավաքի ժամանակ սովորողը պետք է ներկայացնի այն ամենը, ինչ արել էր այդ ուսումնական շրջանում:
ստուգատես-գիտելիքի ստուգում ամեն ուսումնական շրջանի ավարտին:
ուսումնական նախագիծ-ուսումնական նախագիծը կազմված է նյութից, որը ինչ-որ թեմայի վերաբերյալ է:
ուսումնական օրացույց-ուսումնական օրացույցում կան տարվա բոլոր նախագծերը, տոները, ճամփորդությունները և այլն: