Հայոց լեզու Տնային աշխատանք

Ընտրում ենք թեմաներից մեկն ու ստեղծագործում:

  • Հազարան հավք. ժամանակակից տարբերակ
  • Եթե Արեգն ընկներ ժամանակակից աշխարհ
  • Ինչն է պակասում մեր աշխարհին
  • Մի տարին՝ մի վայրկյանի պես
  • Ինչպես եմ պատկերացնում իդեալական ճամբարային շրջանը
  • Ինչպես եմ պլանավորում իմ ամառը
  • այլ

Ինչպես եմ պատկերացնում իդեալական ճամբարային շրջանը

Ես այն պատկերացնում եմ շատ զվարճալի և լի արկածներով: Շատ կուզենայի, որ շատ ճամփորդենք: Իմ կարծիքով ճամփորդելը, այն էլ ամառը շատ հետաքրքիր կլինի: Նաև կուզենայի, որ գնանք լողավազան: Դա կարող է լինել և՛ դպրոցի և՛ մի ուրիշ տեղի լողավազան: Շատ զվարճալի և հաճելի կլինի ամառը ընկերների հետ լողավազանում լողալ և ջրային խաղեր խաղալ: Նաև կուզենայի հետաքրքիր և ինտերակտիվ խաղեր խաղալ: Դրանք կարող են լինել և՛ ինտելեկտուալ խաղեր և՛ սեղանի խաղեր: Բացի սեղանի խաղերից շատ կուզենայի ակտիվ խաղեր խաղալ: Օրինակ՝ բռնոցի, պախկվոցի, մեկ-մեկ կարելի է ջրոցի, գործագործ, կլաս, գետնից բարձր, չլոցի կամ կարող ենք մենք խաղ հորինել:

Թողնել մեկնաբանություն