Ճամփորդություն դեպի Գութանասար

Դա եղել էր Մայիսի 26-ին: Շատ անմոռանալի էր: Այդ օրը մենք եկանք դպրոց, հավաքվեցինք և ուղևորվեցինք դեպի Գութանասար: Ճանապարհը սկզբից ցեխոտ և սղլիկ էր, քանի որ անձրև էր եկել: Մենք մինչև վերջ տրանսպորտով չմոտեցանք սարին, քանի որ շատ սղլիկ էր և տրանսպորտը չէր կարողանում այդտեղ տեղաշարժվել: Մենք ոտքով երկար ճանապարհ անցանք: Մեկ-մեկ սղում էինք և շատ խոսում էինք: Մենք նաև ճանապարհին տեսանք տարբեր օգտակար բույսեր, որոնցից մի քանիսը քաղեցինք՝ դպրոցի արտադրանքի համար: Հենց հասանք սարի հիմք և մի քիչ բարձրացանք, սկսեցինք ոտել, քանի որ արդեն շատ սոված էինք: Ինչ-որ ժամանակ հետո մենք գնացինք վերև: Քայլում էինք զիգզագաձև, որպեսզի չնկնեինք: Երբ հասանք գագաթ այնտեղ շատ գեղեցիկ էր: Կողքի ցածր գագաթում շատ ոչխարներ կային: Գագաթում նույնպես սնվեցինք և դրանից ինչ-որ ժամանակ հետո իջանք սկսեցինք ներքև իջնել: Մինչև մենք բարձրանում էինք և գագաթում էինք ցեխի մեծ մասը չորացել էր և ավելի հեշտ էր իջնելը: Իջնելուց կարող էինք մեծ արագությունով իջնել ներքև, բայց մեկ-մեկ ընկնում էին: Շատ ծիծաղալու էր: Այդպես մենք իջանք ներքև, նստեցինք տրանսպորտ և ուղևորվեցինք հետ դեպի դպրոց: Այնտեղ ճիշտ ժամանակին նստեցինք տրանսպորտ և վերադարձանք տուն:

Թողնել մեկնաբանություն