Ամառային ճամբար Առաջին օր ☀

Վերջապես ճամբարային առաջին օրը եկավ: Մեր ճամբարի ուսուցչուհուն այսօր փոխարինում էր ուրիշ ուսուցչուհի: Սկզբում մենք քննարկեցինք, թե ինչ կարող ենք և ինչ ենք անելու ամառային ճամբարում: Հետո սկսեցինք բակային աշխատանքները: Դրանից հետո գնացինք Հյուսիսային դպրոց, որտեղ շրջանավարտների ցուցահանդեսն էր: Այնտեղ շատ նկարներ կային և բոլորը գեղեցիկ էին: Մենք նայեցինք նկարները, ուսուցիչները և աշակերտները խոսեցին և մենք հետ գնացինք ավագ դպրոց, որտեղ նրանք համերգ տվեցին: Այսքանը:

Թողնել մեկնաբանություն