Սկզբից մեզ մոտ երգի դաս էր, որից հետո գնացինք քանդակագործության: Ուսուցիչը տվեց մեզ քարեր, որոնց վրա արդեն նախշեր էին երևում և մենք դրանք պետք է շարունակեինք: Հաջորդ երկու ժամը մեզ մոտ ընտրության ժամն էր: Հետո ընդմիջում էր և նախագիծ: Երկարօրյային մենք մեր փոխարինող ուսուցչուհու հետ խաղացինք խաղ, որը բերել էր մեր դասարանցին: Շատ հետաքրքիր էր այս օրը: