Ամառային ճամբար Չորրորդ օր 🍕🎞

Այս օրը երեկվա նման շատ լավն էր: Առավոտը բոլորը հավաքվեցին ակումբում և ինչ-որ ժամանակ հետո մենք քայլելով գնացինք Բանգլադեշով քայլելու: Նաև նույն ժամանակ նախագիծ էինք կատարում, որի ժամանակ պետք է գտնեինք խաղողի թփեր տարբեր տեղերում, հիշենք դրանց տեղը և հետո աշնանը գանք հետ և խնամենք դրանք: Որոշ սովորողներ հավաքում էին աղբ: Հետո ուղեվորվեցինք դեպի “Կինո Հայաստան”: Մենք շուտ էինք եկել և ժամանակը իզուր ծախսելու փոխարեն գնացինք մոտիկ Տաշիր Պիցցա: Այնտեղ համեղ բաներ պատվիրեցինք և կերանք: Հետո մի քիչ ֆանտանի մոտ ջրոցի խաղացինք և գնացինք ֆիլմ դիտելու: Ֆիլմի անունն էր “Մի անգամ դպրոցում”: Շատ զվարճալի ֆիլմ էր: Հետո հետ եկանք երկարօրյա, որտեղից գնացինք ագարակ՝ ձի քշելու: Այսքանը:

Թողնել մեկնաբանություն