Հայոց լեզու Տնային աշխատանք 02.09.21

Ընտրում ենք թեման, ուսումնասիրում և շարադրում մտքերը:

  • Թե ինչպես է փոխվել նամակը ժամանակի ընթացքում
  • Նամակների կարևորությունը մեր կյանքում
  • Ձայնային նամակների յուրահատկությունները
  • Բաց նամակներ. ինչով են յուրահատուկ
  • այլ

Թե ինչպես է փոխվել նամակը ժամանակի ընթացքում

Մարդիկ դեռ շատ դարեր առաջ հեռավորության վրա շփվելու համար մտածել են նամակը, որը դեռ շարունակում է զարգանալ:

Սկզբից նրանք հեռավորության վրա միմյանց իրեր էին ուղարկում, որոնք տարբեր բաներ էին նշանակում: Օրինակ՝ չոր ճյուղը նշանակում էր, որ առաջնորդը մահացել է, իսկ նետը — որսի հրավիրելու կամ պատերազմ հայտարարելու մասին:

Հետո գալիս է պիկտոգրաֆիան: Դա գրելու տեսակ է, որի նշանները սխեմատիկ գծագրեր են, որոնք պատկերում են իրականության առարկաները և երևույթները: Արևի նշանը, օրինակ, կարելի է կարդալ որպես «օր», և որպես «հաջորդ օր, վաղը» և «արև»:

Հաջորդը թղթային նամակն է: Մարդիկ հիմա էլ են օգտագործում այդ շփվելու ձևը, բայց ավելի քիչ քան առաջ: Մարդիկ թղթի վրա գրում էին այն, ինչ պետք է ասեին այն մարդուն, ում ուղարկում էին նամակը: Երբ վերջացնում են գրելը, դնում են այդ թուղթը ծրարի մեջ, տանում են փոստ և այնտեղից նամակը ուղարկվում էր ստացողին:

Հիմա մարդիկ օգտագործվում են հեռախոսային նամակները (sms): Այդ ձևով կարելի է մեկ վայրկիանում նամակ ուղարկել: Այդպես կարելի է շփվել մարդու հետ հեռավորության վրա առանց որևէ դժբարության: Բայց իհարկե պետք կգա կապ:

Այս կետերի միջև կային և ուրիշ նամակների ձևեր, բայց այստեղ ես հավաքել եմ ամենակարևորներից մի քանիսը:

Թողնել մեկնաբանություն