Հայոց լեզու Տնային աշխատանք 6.09.2021

Պատկերացրո´ւ, որ ունես երազանքդ իրականացնելու հնարավորություն, բայց հազարներից ընտրելու են միայն ամենաարժանիին: Գրի´ր նամակ՝ ցույց տալով, որ հենց դու ես արժանի դրան՝ նշելով առավելություններիդ մասին: Վերնագիրն ինքդ կորոշես:

Չորքոտանի երազանք

Ես երազում եմ գտնել կամ բացել մի շատ լավ ապաստան կենդանիների համար:
Ես միշտ փողոցներով քայլելիս տեսնում եմ շներ և կատուներ, որոնց շատ եմ խղճում: Նրանք ապրում են շատ դժվար պայմաններում: Փողոցային կենդանիները սոված են լինում, ծարավ, մրսում են, կարող են ավտոմեքենայի տակ ընկնել, նրանց նեղացնում են ուրիշ կենդանիները կամ մարդիկ, նրանք հիվանդանում են և իրենց ոչ ոք չի կարող բուժել և լիքը այլ բաներ: Նաև շատ եմ լսել, որ մարդիկ իրենց կենդանիներին դուրսն են թողնում, որովհետև «նրանք իրենց արդեն պետք չեն»: Ես կուզենայի մի մեծ և լավ ապաստան բացել այդպիսի կենդանիների համար, որտեղ նրանք կունենան ուտելիք և ջուր, տաքություն, բուժում և անվտանգություն: Այդ ապաստանում իրենց մասին լավ հոգ կտանեն և այդ կենդանիները կգտնեն իրենց լավ տերեր, որոնք լավ իրենց կպահեն և կսիրեն:
Մարդիկ միշտ իրենց մասին են մտածում և կենդանիները ոչ բոլորին են հետաքրքիր:

Թողնել մեկնաբանություն