Գազի ճնշումը

Փորձ 1

Որպեսզի համոզվենք, որ գազում ճնշում կա, կատարեցինք հետևյալ փորձը:

Նպատակ՝ համոզվենք, որ գազում ճնշում կա

Անհրաժեշտ սարքերն էին՝ օդահան պոմպ, զանգ, չփքված փուչիկ:

Աշխատանքի ընթացքը՝ թելով կապում ենք չփքված փուչիկի բերանը և այն դնում ենք զանգի տակ: Օդահան պոմպով զանգի տակից հանում ենք օդը: Տեսանք որ որքան օդը պակասում էր զանգի տակից, այդքանել փուչիկը ինքնուրույն սկսեց փչվել և ի վերջո ընդունեց գնդի ձև:
Նրա գնդաձև ուռչելը վկայում է այն մասին, որ մոլեկուլների բոլոր հարվածների թիվը միջին հաշվով նույնն են
Երբ ծորակը բացեցինք օդը ներս լցվեց, փուչիկը վերադարձավ իր նախնական տեսքին:

Այս փորձը ցույց է տալիս, որ գազում ճնշում կա:

Սղմեք նկարին, որպեսզի այն լրիվ տեսնեք։

Փորձ 2

Նպատակը՝ փորձի միջոցով համոզվել, թե ինչպես է փոփոխվում գազի ճնշումը, գազի զանգվածից կախված:

Անհրաժեշտ սարքեր՝ օդամղիչ պոմպ, որը ռետինե խողովակով ամրացված է փորձանոթին: Այն փակված է ռետինե խցանով:

Փորձի ընթացքը՝ որպեսզի համոզվենք, թե ինչպես է փոփոխվում գազի ճնշումը կախված նրա զանգվածի փոփոխությունից, դրա համար պետք է չփոփոխենք ջերմաստիճանը և ծավալը: Այնուհետև օդամղիչ պոմպի միջոցով օդ եմ մղում փորձանոթի մեջ (մեծացնում եմ անոթի մեջ եղած օդի զանգվածը): Տեսնում ենք, որ փորձանոթի խցանը դուրս թռավ:

Եզրակացություն՝ փորձից հասկացա, որ երբ գազի ծավալը և ջերմաստիճանը նույնն ենք թողնում, որքան մեծացրեցինք զանգվածը, ճնշումը այնքան մեծացավ, որ խցանը դուրս թռավ:

Փորձ 3

Նպատակը՝ այս փորձով ուզում եմ համոզվել, թե գազի ճնշումը ինչպես է փոփոխվում ծավալի փոփոխությունից կախված:

Անհրաժեշտ սարքեր և նյութեր՝ մղոցով գլան, որը հանգիստ շարժվում է գլանի մեջ, փուչիկի բարակ թաղանթ և թել:

Փորձի ընթացքը՝ համոզվելու համար, թե գազի ճնշումը ինչպես է փոփոխվում ծավալի փոփոխությունից կախված, պետք է չփոփոխեմ ջերմաստիճանը և զանգվածը: Այդպես էլ արեցի՝ վերցրեցի մղոցով գլանը, որի բերանը կապված էր բարակ թաղանթով և սկսեցի մղոցը:

Եզրակացություն` այս փորձով ես հասկացա, որ եթե ծավալը փոխենք, ներսից մոլեկուլների հարվածների թիվը կմեծանա կամ կփոքրանա։

Հանրահաշիվ Դասարանական աշխատանք 15.09.21

ա) 2x+(3x+1)=4
5x=4-1
5x=3
5:3=5/3

բ) (2x+5)+(3x-8)=7
5x=7+8-5
5x=10
10/5=2

գ)2x-(x-1)=3
x=3+1
x=4

դ) (2x-3)-(x-1)=1
2x-3-x-1=3
x=3-1+3
x=5

ա) 3(x-2)=8
3x-6=8
3x=8+6
3x=14
14/3

բ) (x+2)4=7
4x+8=7
4x=7-8
4x=-1
-1/4

գ) (2x+1)9=9
18x+9=9
18x=9-9
18x

դ) 5(2-3x)-7=0
10-15x-7=0
15x=0+7-10
15x= -3
x=1/5

ե)

Գրականություն Տնային աշխատանք 10.09.2021

  • Պատրաստ կլինես «Օրիորդ Մարիամը» պատմվածքը բանավոր ներկայացնելուն, քննարկելուն:
  • Բլոգում վերլուծում ենք պատմվածքը՝ ընտրելով թեմաներից մեկը.
    • Ինչով էր օրիորդ Մարիամը նման մյուս տխուր մարդկանց
    • Օրիորդ Մարիամի մտատանջությունները պատմվածքում
    • Թե ինչպիսին կդառնա օրիորդ Մարիամը պատմվածքի դեպքերից հետո
    • Չարդարացված ակնկալիքների ցավը տարբեր ստեղծագործություններում
    • այլ

Թե ինչպիսին կդառնա օրիորդ Մարիամը պատմվածքի դեպքերից հետո

Ես իմ կարծիքը կասեմ, քանի որ պատմվածքը չի շարունակվում: Իմ կարծիքով օրիորդ Մարիամը այդ դեպքից հետո կդառնա իր մեջ կորած և կարող է դառնալ ոչ այդքան զգացմունքային: Կարող է այս պատահարից հետո նա դառնա չշփվող և չվստահող: Օրիորդ Մարիամը կարող է դառնալ շատ էմոցիոնալ կամ ոչ էմոցիոնալ: Բայց երևի շատ բան չի փոխվի իր կյանքում: