Փորձ 1
Որպեսզի համոզվենք, որ գազում ճնշում կա, կատարեցինք հետևյալ փորձը:
Նպատակ՝ համոզվենք, որ գազում ճնշում կա
Անհրաժեշտ սարքերն էին՝ օդահան պոմպ, զանգ, չփքված փուչիկ:
Աշխատանքի ընթացքը՝ թելով կապում ենք չփքված փուչիկի բերանը և այն դնում ենք զանգի տակ: Օդահան պոմպով զանգի տակից հանում ենք օդը: Տեսանք որ որքան օդը պակասում էր զանգի տակից, այդքանել փուչիկը ինքնուրույն սկսեց փչվել և ի վերջո ընդունեց գնդի ձև:
Նրա գնդաձև ուռչելը վկայում է այն մասին, որ մոլեկուլների բոլոր հարվածների թիվը միջին հաշվով նույնն են
Երբ ծորակը բացեցինք օդը ներս լցվեց, փուչիկը վերադարձավ իր նախնական տեսքին:
Այս փորձը ցույց է տալիս, որ գազում ճնշում կա:
Սղմեք նկարին, որպեսզի այն լրիվ տեսնեք։

Չփքված փակած փուչիկ 
Օդահան սարք 




Փուչիկը սկսում է ինքնուրույն փչվել 
Ծորակը բացում ենք և օդը վերադառնում է հետ զանգի մեջ 


Փուչիկը թսկել է
Փորձ 2
Նպատակը՝ փորձի միջոցով համոզվել, թե ինչպես է փոփոխվում գազի ճնշումը, գազի զանգվածից կախված:
Անհրաժեշտ սարքեր՝ օդամղիչ պոմպ, որը ռետինե խողովակով ամրացված է փորձանոթին: Այն փակված է ռետինե խցանով:
Փորձի ընթացքը՝ որպեսզի համոզվենք, թե ինչպես է փոփոխվում գազի ճնշումը կախված նրա զանգվածի փոփոխությունից, դրա համար պետք է չփոփոխենք ջերմաստիճանը և ծավալը: Այնուհետև օդամղիչ պոմպի միջոցով օդ եմ մղում փորձանոթի մեջ (մեծացնում եմ անոթի մեջ եղած օդի զանգվածը): Տեսնում ենք, որ փորձանոթի խցանը դուրս թռավ:
Եզրակացություն՝ փորձից հասկացա, որ երբ գազի ծավալը և ջերմաստիճանը նույնն ենք թողնում, որքան մեծացրեցինք զանգվածը, ճնշումը այնքան մեծացավ, որ խցանը դուրս թռավ:
Փորձ 3
Նպատակը՝ այս փորձով ուզում եմ համոզվել, թե գազի ճնշումը ինչպես է փոփոխվում ծավալի փոփոխությունից կախված:
Անհրաժեշտ սարքեր և նյութեր՝ մղոցով գլան, որը հանգիստ շարժվում է գլանի մեջ, փուչիկի բարակ թաղանթ և թել:
Փորձի ընթացքը՝ համոզվելու համար, թե գազի ճնշումը ինչպես է փոփոխվում ծավալի փոփոխությունից կախված, պետք է չփոփոխեմ ջերմաստիճանը և զանգվածը: Այդպես էլ արեցի՝ վերցրեցի մղոցով գլանը, որի բերանը կապված էր բարակ թաղանթով և սկսեցի մղոցը:
Եզրակացություն` այս փորձով ես հասկացա, որ եթե ծավալը փոխենք, ներսից մոլեկուլների հարվածների թիվը կմեծանա կամ կփոքրանա։