Գրականություն Տնային աշխատանք 16.09.2021

  • Պատրաստ կլինես «Ճաշ» պատմվածքը բանավոր ներկայացնելուն, քննարկելուն:
  • Բլոգում վերլուծում ենք պատմվածքը՝ ընտրելով թեմաներից մեկը.
    • Տխուր մարդիկ «Ճաշ» պատմվածքում
    • Ճաշի կարևորությունը Լևոն Ազիզյանի կյանքում
    • Լևոն Ազիզյանի հոգսերն ու վշտերը
    • «Ճաշ» պատմվածքի հերոսների ամեն օրը
    • այլ

Ճաշի կարևորությունը Լևոն Ազիզյանի կյանքում

Իմ կարծիքով դա իր ամեն օրվա կարևոր մասերից մեկն է: Իմ կարծիքով բացի ուտելուց նա կարևորում է այդ պահը, քանի որ կարող է շփվել իր սպասավորի հետ, որը մենակն էր ապրում իր տանը բացի իրենից: Նա էլ ոչ մեկի հետ չէր կարող շփվել, բացի սպասավորից, քանի որ նրա կինը մահացել էր և երեխաներ նա չուներ: Միակ շփվողը սպասավորն էր, բայց նրան երևի այդքան էլ դուր չի գալիս նրա հետ շփվել, ոչովհետև պարոն Լևոնը ճաշի ժամանակ անընդհատ նրան նախատում էր:

Հայոց լեզու Տնային աշխատանք 17.09.2021

Նամակ Հոգվարթսի կախարդության դպրոցի ղեկավարությանը

Հարգելի Պրոֆեսոր Դամբլդոր,
Շնորհակալ եմ, որ թույլ տվեցիք այցելել ձեր դպրոց անցած ամիս:
Դպրոցը այցելելուց հետո ես համոզվեցի, որ ուզում եմ ընդունվել և շարունակել ուսումը Հոգվարթս դպրոցում: Ես արդեն ունեմ գիտելիքներ կախարդական գիտություններում և ուզում եմ խորացնել դրանք:
Նախապես շնորհակալ եմ ձեր բարի վերաբերմունքի համար և կսպասեմ պատասխանի:
Հարգանքով,
Նանե Խաչատրյան:

Հայոց լեզու Տնային աշխատանք 15.09.2021

Գտնում ենք սխալ գործածված բառերն ու բառակապակցությունները և ուղղում:

  • Սիրահարված եմ ձեր երկրի վրա:
    Սիրահարված եմ ձեր երկրին:
  • Մաշվում էր հարազատ տան, ընկերների կարոտով:
    Մաշվում էր հարազատ տան, ընկերների կարոտից:
  • Խոսքը վերաբերվում է քեզ ու քո ցանկություններին:
    Խոսքը վերաբերում է քեզ ու քո ցանկություններին:
  • Գիտեմ, որ լավ ես վերաբերում նրանց:
    Գիտեմ, որ լավ ես վերաբերվում նրանց:
  • Քույրս երրորդ դասարան է:
    Քույրս երրորդ դասարանում է:
  • Բաժակը ձեռքն էր, որ մտավ:
    Բաժակը ձեռքում էր, որ մտավ:
  • Մարսը աղքատ է ջրով;
    Մարսը աղքատ է ջրով;
  • Շատ լավ է տիրապետում անգլերենը:
    Շատ լավ է տիրապետում անգլերենին:
  • Մուգ ակնոցներիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:
    Մուգ ակնոցիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում: