- Կարդում ենք այն մասին, թե ինչպես են գրում պաշտոնական նամակներ:
- Փորձում ենք գրել ինքնատիպ պաշտոնական նամակ: Առաջարկում եմ տարբերակներ.
- Նամակ գիշերօթիկ ուսումնարանի տնօրինությանը (հիշելով «Ջերմաչափը» պատմվածքը)
- Բացատրական նամակ՝ ուղղված օրիորդ Մարիամին (հիշելով «Օրիորդ Մարիամը» պատմվածքը)
- Նամակ Հոգվարթսի կախարդության դպրոցի ղեկավարությանը (հիշելով «Հարրի Փոթեր» վիպաշարը)
- այլ
Նամակ Հոգվարթսի կախարդության դպրոցի ղեկավարությանը
Հարգելի Պրոֆեսոր Դամբլդոր,
Շնորհակալ եմ, որ թույլ տվեցիք այցելել ձեր դպրոց անցած ամիս:
Դպրոցը այցելելուց հետո ես համոզվեցի, որ ուզում եմ ընդունվել և շարունակել ուսումը Հոգվարթս դպրոցում: Ես արդեն ունեմ գիտելիքներ կախարդական գիտություններում և ուզում եմ խորացնել դրանք:
Նախապես շնորհակալ եմ ձեր բարի վերաբերմունքի համար և կսպասեմ պատասխանի:
Հարգանքով,
Նանե Խաչատրյան: