Հայոց լեզու Դասարանական աշխատանք 22.09.2021

Վերհիշենք ածականն ու թվականը:

  1. Տրված բայերից կազմել ածականներ և ընդգծել ածականակերտ ածանցները:
    • Վստահել-վստահելի, համակրել-համակրելի, բացատրել-բացատրելի,
    • Դյութել-դյութիչ, գրավել-գրավիչ, հուզել-հուզիչ,
    • Վախենալ-վախկոտ, ամաչել-ամաչկոտ, պարծենալ-պարծենկոտ:
  2. Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտել ածականներով և ընդգծել ածականակերտ ածանցները:
    • Յոթ գլուխ ունեցող-յոթգլխանի, երկու երես ունեցող-երկերեսանի, երկու փող ունեցող-երկփողանի,
    • Եռանդով օժտված-եռանդուն, շատ բուրդ ունեցող-բրդոտ, գույն ունեցող-գունավոր, թևեր ունեցող-թևավոր,
    • Մեծ ուժ ունեցող-ուժեղ, երեք տարի(ամ) տևող-եռամյա, տասը տարեկան-տասնամյա:
  3. Կետերը փոխարինել ածականակերտ ածանցներով:
    • անկենդան, չկամ, չխոսկան, հայրական, կիսատ, փառավոր, վայրի, աղի, արևելյան, Երևանյան, ընկերական,
    • կծու, ազդեցիկ, թրթռուն, հնչուն, խոհուն, դողդոջուն:
  4. Տրված տեքստին ավելացնել մտքին համապատասխանող ածականներ:
    • Ֆլորիդայի հսկայական էլեկտրակայանի մի ուշադիր աշխատակցուհի պատմում էր. «Նոր ռոբոտը բարձրացրեց ամուր սեղմած ձեռքն ու սկսեց ուժեղ հարվածելով ինքն իրեն մասնատել»: Նա ականատես էր եղել ռոբոտի «ինքնասպանության»՝ աշխարհում առաջին նման դեպքին: Զարգացած էլեկտրոնային օգնականն ստեղծվել էր մեծ ատոմային էլեկտրակայանի ռեակտորներում տարբեր տեսակի բազմազան սև աշխատանքներ կատարելու համար: Ռոբոտը հավանաբար հոգնել էր իրենից, երբ ատոմակայանում որոշ ժամանակ աշխատելուց հետո իր համար հեռանկար չէր տեսել, կամ էլ, որն ավելի հավանական է, ուղղակի նրա սխեմայի մեջ անսարքություն էր առաջացել:
  5. Խմբավորել տրված թվականները (քանակական, դասական, բաշխական կոտորակային):
    • Հարյուր քսան, երկու հինգերորդ, վաթսուն, երրորդ, յոթական, տասը, կես, չորրորդ, վաթսունմեկերորդ, իննական, քառասուն-քառասուն, մեկական, քառորդ, քառասուներորդ, մեկ երկրորդ, առաջին:
  6. Տեքստի թվականները բառերով գրել:
    • Կալիֆոռնիացի 40-ամյա մի մարդ Միացյալ Նահանգները՝ Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան, ոտքով անցավ 99 օր 13 ժամ 13 րոպեում, 6 ժամով ավելի արագ, քան նույն տարածությունն անցած հայրենակիցը: Ճանապարհի երկարությունը 4904 կիլոմետր է: 1 օրում անցնում էր միջին հաշվով 50 կիլոմետր:
  7. Սխալ գործածված կամ գրված թվականները գտնել և ուղղել:
    • Ութ տարում երեսուն ինն անգամ քննություն է հանձնել:
    • Նրա հավանոցում երեքհարյուրվաթսուներկու թռչուն կա:
    • Բոլոր երեխաներին վեց-վեցական մատիտ տվեցին:
    • Քսանմեկերրորդ դարը նոր բացահայտումների դար է:
    • Նրանց ամենաառաջին հանդիպումը այս տարի էր:

Թողնել մեկնաբանություն