Վերհիշում ենք դերանունները:
- Դերանունները խմբավորել՝ ըստ տեսակի (անձնական, ցուցական, որոշյալ, անորոշ, հարցական, հարաբերական, փոխադարձ, ժխտական):
- Իրար-փոխադարձ, այս-ցուցական, ոչ ոք-ժխտական, ինքը-անձնական, որքա՞ն-հարցական, բոլորը-որոշյալ, ինչ-որ-անորոշ, մենք-անձնական, այդքան-ցուցական, երբ-հարաբերական, ո՞ր-հարցական, ոչ մեկը-ժխտական, միմյանց-փոխադարձ, այդպես-ցուցական, ինչպիսի-հարաբերական, ով-հարաբերական, ամեն մի-որոշյալ, որևէ-անորոշ, դրանք-ցուցական, սա-ցուցական:
- Կետերի փոխարեն պահանջված ձևով տեղադրել նա կամ ինքը դերանունները:
- Ի՞նչ առյուծ, այդ վախկոտը նրա ստվերից էլ է վախենում:
- Այդ վախկոտն ինքն իր ստվերից էլ է վախենում:
- Որսորդն իր հրացանն էր թփի տակ թողել:
- Որսորդը խուսափում էր հարևանին հանդիպելուց, ախր նրա հրացանն էր թփի տակ թողել:
- Պապն իր երկար կյանքի ընթացքում այդպիսի գեղեցկություն չէր տեսել:
- Նա հյուրերին ողջունեց իր իմացած բոլոր լեզուներով, բայց նրանք կարծես թե նորից չհասկացան:
- Գնչուն ասում էր, որ ինքը ամբողջ աշխարհում ման էր եկել:
- Հայրը որդու մասին ասում էր, որ նա իր տեսած ամենախելացի երիտասարդն է:
- Որդուն ուղղված նամակում գրում էր, որ նրանով հետաքրքրվողներին թող նա ասի, որ ինքը շուտով գալու է:
- Երգչի մասին ասում էր, որ նրան շատ վաղուց է ճանաչում, նա իր մանկության ընկերն էր եղել:
- Ընդգծված դերանունները փոխարինել համապատասխան հոդերով:
- Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
Ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով: - Իմ որսն իր ոտքով եկավ:
Որսս իր ոտքով եկավ: - Մենք, այսինքն՝ ծովափի բնակիչները, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը:
Մենք՝ ծովափի բնակիչներս, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը: - Դու՝ մեր ամենաուժեղ մարզիկը, հաղթանակով պիտի գաս:
Ամենաուժեղ մարզիկդ, հաղթանակով պիտի գաս: - Ես ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել:
Ես ծեր որսորդս կյանքում շատ բան եմ տեսել: - Քո սիրտը քար է:
Սիրտդ քար է: - Ձեր ձեռքն ընկնողին պրծում չկա:
Ձեռքն ընկնողին պրծում չկա:
- Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
- Դերանունների գործածության հետ կապված սխալները գտնել և ուղղել:
- Մի վարժեցնող փոկին խոսել է սովորեցրել: Նա նրա սանիկի խոսելու ընդունակությունը զարգացրել է երեք տարում: Այս ժամանակամիջոցում նրա (փոկի) սիրած ծովատառեխը տալու և խրախուսելու միջոցով հասել է նրան, որ փոկն անգլերեն բարևում է: Այլևս ոչ ոք չէր ուզում տեսնել այդ մարդուն:
- Տասնվեցերորդ դարի բոլոր ազնվական մարդիկ Ամերիկան հայտնագործողներից նոր նվեր ստացան:
- Ամբողջ աշխարհն է հետևում ռոբոտների արտադրությանը: Ֆիրմայի արտադրած բոլոր նոր մեքենաները շատ արագ սպառվել են: