Դասի հղումը
Այլ հղումներ 123

- Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:
Գերմանիայի աշխարհագրական դիրքի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է Եվրոպայի կենտրոնում: Դրա հետևանքով էլ այստեղ են հատվում, մի կողմից, Եվրոպայի արևմտյան ու արևելյան, մյուս կողմից՝ Միջերկրածովյան և Սկանդինավյան շրջանները միմյանց կապող ցամաքային, ջրային, օդային և խողովակաշարային կարևոր ուղիները: - Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:
Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալներն են քարածուխի արդյունաբերությունը, կլիմայական պայմանները, ջրամբարները, անտառները և այլն: - Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:
Հիմա Գերմանիան Եվրամիության ամենամեծ անդամն է և տնտեսությամբ ամենազարգացածներից է: Գերմանիան ակտիվ մասնակցում է եվրոպական երկրների ինտեգրմանը: - Ուրվագծային քարտեզի վրա նշել Գերմանիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:
