Բնութագրեք տարրերը ըստ հետևյալ սխեմայի:

Առաջինը՝ դիրքը պարբերական համակարգում
Երկրորդը՝ ատոմի բաղադրությունը
Երրորդը՝ էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը
Չորրորդը՝ էլեկտրոնային բանաձևը
Հինգը՝ բջջային կառուցվածքը

52 տարրը-Տելուր (Te)

Դիրքը՝ 5 պարբերություն, 6 խումբ, գլխավոր ենթախումբ

Ատոմի բաղադրությունը՝ 52 պրոտոն, 76 նեյտրոն, 52 էլեկտրոն

Էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը՝ 2, 8, 18, 18, 6

Էլեկտրոնային բանաձևը` 1s2, 2s2 2p6, 3s2, 3p6, 3d10, 4s2, 4p6, 4d10, 5s2, 5p4

Բջջային կառուցվածքը`

43 տարրը-Տեխնեցիում (Tc)

Դիրքը՝ 5 պարբերություն, 7 խումբ, երկրորդական ենթախումբ

Ատոմի բաղադրությունը՝ 43 պրոտոն, 55 նեյտրոն, 43 էլեկտրոն

Էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը՝ 2, 8, 18, 13, 2

Էլեկտրոնային բանաձևը` 1s2, 2s2 2p6, 3s2, 3p6, 3d10, 4s2, 4p6, 4d5, 5s2

Բջջային կառուցվածքը`

Սեպտեմբեր ամսվա ամփոփում

  1. Գրել ձեր կարծիքը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մասին:
  2. Ըստ ձեզ պետք է պատվաստվել, թե ոչ: Հիմնավորեք պատասխանը:
    Իմ կարծիքով ամպայման պետք է պատվաստվել, որպեսզի չվարակվել և չվարակել ուրիշ մարդկանց: Պատվաստվելը հեշտ է և մեծ օգուտ կտա մարդկությանը, որովհետև ինչքան շատ մարդիկ պատվաստվեն, այդքան կորոնավիրուսով վարակվածների քանակը կնվազի: Ես շատ եմ լսել, որ մարդիկ ասում են, որ սոց. ցանցերում շատ են գրում, որ պատվաստանյութը օրգանիզմին վնաս է, բայց մենք գիտենք, որ դա այդպես չէ և պետք է պատվաստվել, որպեսզի հաղքահարենք կորոնավիրուսը:
  3. Գրել բջջի կառուցվածքի մասին:
    Բոլոր կենդանի օրգանիզմները կազմված են բջիջներից: Բջիջը կառուցվածքային, ֆունկցիոնալ և ժառանգական տարրական միավորն է։ Բջիջը կազմված է ցիտոպլազմայից, որը փակված է բջջաթաղանթում: Ցիտոպլազման անգույն է և կազմված է օրգանական տարբեր լուծույթներից: Այն իր մեջ պարունակում է կենսամոլեկուլներ՝ սպիտակուցներ, նուկլեինաթթուներ և այլն: Բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանիդներից:
  4. Ի՞նչ է իրենից ներկայացնում օրգանիզմը:
    Օրգանիզմը բաժանում են երկու խմբերի՝ կորիզավոր և ոչ կորիզավորների: Նաև բաժանում են բազմաբջիջների և միաբջիջների: Բազմաբջիջ օրգանիզմի ձևավորման գործընթացը կազմված է կառուցվածքի տարբերակումից՝ բջիջներից, հյուսվածքներից և օրգաններից: Բջիջները միանում են հյուսվածքների, հյուսվածքներից ձևավորվում են օրգաններ, օրգաններից օրգան համակարգեր և օրգան համակարգերից ձևավորվում է օրգանիզմ:
  5. Գրել գեղձերի ընդհանուր բնութագիրը և ֆունկցիաները:
  6. Քանի տեսակի գեղձ գիտեք:
    Գեղձերը օրգանիզմում կատարում են հյութազատիչ ֆունկցիա: առաջանում են կենսաբանական ակտիվ նյութեր, որոնք աղդում են օրգանների կենսագործունեության վրա: Գեղձերը լինում են երեք տեսակի՝ արտազատական, ներզատական և խառը: Ներզատական գեղձերը չունեն ծորաններ և իրենց արտադրած հորմոնը անցնում է արյան մեջ: Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են օրգանների խոռոչների միջև կամ մաշկի մակերևույթին։ Խառը գեղձերը դրանք այն գեղձերն են, որոնք ունեն և ներզատիչ և արտազատիչ մասեր։ Այդ գեղձերը ունեն ծորաններ և որանների միջոցով հորմոնները բացվում են կոնկրետ վայրում։
    Ես գիտեմ թքագեղձը, մակուղեղը, արցունքագեղձը, վահանագեղձը, ենթաստամոքսային գեղձը, մակերիկամները, ուրցագեղձը, սեռական գեղձը և քրտնագեղձը:

Հայոց լեզու Դասարանական աշխատանք 1.10.2021

Վերհիշում ենք մակբայները, կապերը, շաղկապները։

Գտնել մակբայները և որոշել դրանց տեսակները:

  1. Աշունը կրկին (ժամանակի մակբայ) եկավ՝ բերելով դեղինն իր հետ:
  2. Ամենուր (տեղի մակբայ) տարածվել էր անձրևի թողած հաճելի բույրը:
  3. Հայրենի քաղաքում աշունն այսքան գեղեցիկ երբեք (ժամանակի մակբայ) չէր եղել:
  4. Վաղուց (ժամանակի մակբայ) չէին նստել դեմ դիմաց (տեղի մակբայ) ՝ խոսելու երբեմն (ժամանակի մակբայ) պատահող զավեշտալի դեպքերից:
  5. Քաղաքներով շատ ճամփորդելու մասին արդեն (ժամանակի մակբայ) սկսել էր լրջորեն մտածել:
  6. Հետո (ժամանակի մակբայ) եղբայրաբար խորհուրդ տվեց արագորեն (ձևի մակբայ) հեռանալ այդ վայրից:

Գտնել կապերն ու շաղկապները, որոշել տեսակները:

  1. Սիրում էր աշունը, որովհետև (շաղկապ-ստորադասական) մտածել էր տալիս անցյալի մասին (կապ-հետադրություն, իսկական):
  2. Նամակ գրելու համար (կապ-հետադրություն, իսկական) պետք է հավաքել մտքերը, որպեսզի (շաղկապ-ստորադասական) տողերը հասկանալի ու (շաղկապ-համադասական) գեղեցիկ լինեն:
  3. Գրքերի տակ (կապ-հետադրություն, անիսկական) գաղտնի նամակն էր՝ ուղղված ուսուցչին, չնայած (կապ-նախադրություն, իսկական) նա վաղուց էր նկատել:
  4. Տարիներ առաջ (կապ-հետադրություն, իսկական) նամակները այլ էին, իսկ (շաղկապ-համադասական) հիմա գնալով ավելի են փոխվում:
  5. Դաշնամուրի վրա (կապ-հետադրություն, անիսկական) էր դրված նամակը, որ (շաղկապ-ստորադասական) մտնողն անմիջապես նկատի:
  6. Ըստ (կապ-նախադրություն, իսկական) մեծաթիվ ուսումնասիրողների՝ Կոմիտասի գործը մեծ դեր է ունեցել, քանի որ (շաղկապ-ստորադասական) փրկել է հայկականը: