Սեպտեմբեր ամսվա ամփոփում

  1. Գրել ձեր կարծիքը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մասին:
  2. Ըստ ձեզ պետք է պատվաստվել, թե ոչ: Հիմնավորեք պատասխանը:
    Իմ կարծիքով ամպայման պետք է պատվաստվել, որպեսզի չվարակվել և չվարակել ուրիշ մարդկանց: Պատվաստվելը հեշտ է և մեծ օգուտ կտա մարդկությանը, որովհետև ինչքան շատ մարդիկ պատվաստվեն, այդքան կորոնավիրուսով վարակվածների քանակը կնվազի: Ես շատ եմ լսել, որ մարդիկ ասում են, որ սոց. ցանցերում շատ են գրում, որ պատվաստանյութը օրգանիզմին վնաս է, բայց մենք գիտենք, որ դա այդպես չէ և պետք է պատվաստվել, որպեսզի հաղքահարենք կորոնավիրուսը:
  3. Գրել բջջի կառուցվածքի մասին:
    Բոլոր կենդանի օրգանիզմները կազմված են բջիջներից: Բջիջը կառուցվածքային, ֆունկցիոնալ և ժառանգական տարրական միավորն է։ Բջիջը կազմված է ցիտոպլազմայից, որը փակված է բջջաթաղանթում: Ցիտոպլազման անգույն է և կազմված է օրգանական տարբեր լուծույթներից: Այն իր մեջ պարունակում է կենսամոլեկուլներ՝ սպիտակուցներ, նուկլեինաթթուներ և այլն: Բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանիդներից:
  4. Ի՞նչ է իրենից ներկայացնում օրգանիզմը:
    Օրգանիզմը բաժանում են երկու խմբերի՝ կորիզավոր և ոչ կորիզավորների: Նաև բաժանում են բազմաբջիջների և միաբջիջների: Բազմաբջիջ օրգանիզմի ձևավորման գործընթացը կազմված է կառուցվածքի տարբերակումից՝ բջիջներից, հյուսվածքներից և օրգաններից: Բջիջները միանում են հյուսվածքների, հյուսվածքներից ձևավորվում են օրգաններ, օրգաններից օրգան համակարգեր և օրգան համակարգերից ձևավորվում է օրգանիզմ:
  5. Գրել գեղձերի ընդհանուր բնութագիրը և ֆունկցիաները:
  6. Քանի տեսակի գեղձ գիտեք:
    Գեղձերը օրգանիզմում կատարում են հյութազատիչ ֆունկցիա: առաջանում են կենսաբանական ակտիվ նյութեր, որոնք աղդում են օրգանների կենսագործունեության վրա: Գեղձերը լինում են երեք տեսակի՝ արտազատական, ներզատական և խառը: Ներզատական գեղձերը չունեն ծորաններ և իրենց արտադրած հորմոնը անցնում է արյան մեջ: Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են օրգանների խոռոչների միջև կամ մաշկի մակերևույթին։ Խառը գեղձերը դրանք այն գեղձերն են, որոնք ունեն և ներզատիչ և արտազատիչ մասեր։ Այդ գեղձերը ունեն ծորաններ և որանների միջոցով հորմոնները բացվում են կոնկրետ վայրում։
    Ես գիտեմ թքագեղձը, մակուղեղը, արցունքագեղձը, վահանագեղձը, ենթաստամոքսային գեղձը, մակերիկամները, ուրցագեղձը, սեռական գեղձը և քրտնագեղձը:

Թողնել մեկնաբանություն