Արդեն աշունը բնությանն իր գույներն է հաղորդել։ Կլուսանկարես աշնանային քաղաքը, նկարը կտեղադրես բլոգում։ Նկարի շուրջ կհյուսես պատմություն։ Կսպասեմ աշխատանքիդ։
Աշնանային տխուր օրերից մեկն էր: Անձրև էր գալիս, և այդ գործընթացին պատուհանից նայում էր անտրամադիր մի աղջիկ, որի անունն է Աննա: Նայում էր Աննան պատուհանից և մտածում կյանքի մասին: Նա չէր ուզում ոչ մեկի հետ խոսել և նույնիսկ ընկեր չուներ, որ խոսեր իր հետ, նա ուղակի նայում էր անձրևի կաթիլներին, որոնք հերթով ապակու վրայով սահում էին ներքև: Հանկարծակի մայրիկը կանչեց Աննային՝ ասելով.
— Աննա՛, ներքև՛ իջիր, քեզ բան ունենք ասելու:
Աննան արդեն ոչնչի չէր սպասում և ստիպողաբար իջավ աստիճաններով ներքև, մտավ խոհանոց, որտեղից և լսել էր մոր ձայնը: Ի զարմանս Աննայի՝ մայրիկը կանգնած էր շատ ուրախ՝ և աչքերը փայլում էին ուրախությունից: Կողքը կանգնած էր հայրիկը՝ նույնպես ժպիտը իր դեմքին: Հայրիկը սկսեց խոսել.
— Աննա՛, մենք նկատել ենք, որ դու աշնանը դարձել ես տխուր և …
Մայրիկը շարունակեց.
— Եվ որոշեցինք քեզ մի նվեր անել…
Այս խոսքերը ասելով՝ մայրիկը բացեց սեղանի վրա դրված տուփը, և այնտեղից թռավ մի հմայիչ փոքրիկ շունիկ և ուղիղ Աննայի գիրկը: Շունիկը սկսեց լիզել Աննային, և Աննան սկսեց ծիծաղել: Նա գրկեց շանը և շնորհակալություն հայտնեց ծնողներից այդպիսի նվերի համար:
Այդ օրվանից Աննան ամեն օր դուրս էր գալիս՝ ման գալու իր նոր և հավատարիմ ընկերոջ հետ: Հիմա նա ոչ թե անտրամադիր էր, այլ ժպտում էր և ուրախ էր:
Այդ օրվանից հետո աշունը նրա համար դարձավ շատ տաք հիշողություններ առաջացնող մի եղանակ:


