Նյարդային համակարգ, կառուցվածքը, ֆունկցիան,հիվանդությունները:
Լրացուցիչ աշխատանք:
Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի աշխատանքը։ Նյարդային համակարգի միջոցով մարդը գիտակցում է, մտածում է, խոսում է և դրանով է պայմանավորված վարքագիծը։
Նյարդային համակարգը կազմված է կենտրոնական և ծայրամասային բաժիններից։
Կենտրոնական նյարդային համակարգը կազմված է գլխուղեղից և ողնուղեղից։
Ծայրամասային նյարդային համակարգը կառավարում է կենտրոնական նյարդային համակարգի այլ նյարդեր։
Նյարդերը լինում են զգացող, շարժիչ և խառը:
Զգացող նյարդերը նյարդային ազդակները հաղորդում են կենտրոնական նյարդային համակարգ:
Շարժիչ նյարդերը կենտրոնական նյարդային համակարգից պատասխան ազդակները հաղորդում են ծայրամասային օրգաններին:
Խառը նյարդերը պարունակում են զգացող և շարժիչ նյարդաթելեր:
Այն բաժանվում է մարմնական և վեգետատիվ համակարգերի։ Մարմնական նյարդային համակարգը նյարդավորում է կմախքային մկանները և իրականացնում է շարժողական ռեակցիաները։ Վեգետատիվ նյարդային համակարգը նյարդավորում է ներքին օրգանները, մաշկն ու արյունատար անոթները։
Նյարդային հիվանդություններ
Նյարդային հիվանդությունների պատճառներն են՝ ժառանգությունը, ուռուցքները, վարակները, դեգեներատիվ հիվանդությունները և այլն:
Նյարդային հիվանդությունների ախտանիշներն են՝ գլխացավը, գլխապտույտը, սրտխառնոցը, տեսողության, լսողության, հոտառության, համի զգացողության իջեցում կամ բացակայություն, թուլություն, խոսքի խանգարում, ցավեր, տագնապ, հիշողության իջեցում կամ բացակայություն և այլ ախտանիշներ: