Խմբագրական աշխատանքների օր
Կարգի ենք բերում ընկերներիդ աշխատանքները՝ ուղղելով ուղղագրական, կետադրական, այլ բնույթի սխալները:
- Մենք դասարանում քննարկել ենք այդ թեման, և իսկապես հարց է առաջանում՝ իսկ հայերե՞նը. կարծիքները կիսվեցին: Հնարավոր է՝ դա զբոսաշրջիկների համար է, այսինքն, դա արել են, որ զբոսաշրջիկները գան և հասկանան գրածը, բայց այստեղ առաջանում է հարց. այդ զբոսաշրջիկը չէ՞ր եկել Հայաստան, որպեսզի հենց հայերենը ուսումնասիրի, ուրեմն դա տարբերակ չէ, իսկ գուցե դա այն պատխառով է, որ ուրիշ լեզուները ավելի տարածված են, բայց այդ դեպքում ինչու՞ չեն գործածում հայերենը, որ հայերենն էլ տարածվի: Մի պատասխանի մենք չեկանք: Ես էլ չեմ կարող հստակ ասել իմ կարծիքը, քանի որ ես էլ չեմ հասկանում, թե ինչու հայերենը ավելի չեն զարգացնում բուն Հայաստանում:
- Հայերենով հնարավոր է արտահայտել ամեն ինչ և կարելի է գտնել ամեն բառի համարժեքը: Մարդիկ իրենց խանութի անունը դնում են “թարգմանված” անգլերեն բառերով, դա տգիտության արդյունք է:
- Հայաստանում կան շատ սրահներ, արագ ճաշելու տեղեր, որոնք ունեն իրենց անունները։ Օրինակ՝ ուրիշ երկրներում խանութների անունները գեղեցիկ են լինում, իսկ Հայաստանում՝ ոչ։ Իմ կարծիքով բոլորն էլ տեսել են հայկական խանութներ, որոնց անունները գրված են անգլերեն բառեր, բայց հայատառ։ Օրինակ՝ <<Լանչ թայմ>> սա անգլեն բառ է, որը գրել են հայատառ։ Իմ կարծիքով հնարավոր է մտածել գեղեցիկ և համահունչ անուններ խանութների համար
- Իմ կարծիքով կարելի է գրել հայերենով սակայն պետք է հասկանալ որ շատ հնարավորություն կա որ երբ մարդիկ ուզենան գնել ինչ որ մի բան այդ տեղից խանութի անունը նրանց կհամոզի որ այդ խանութ պետք չէ մտնել և առավել ևս որ այդ խանութի անունը ծիծաղելի հնչում։ Բայց իմ կարծիքով պետք չէ նայել խանութի տեսքին դա կարող է խափուսիկ լինել և ոչ թե խանութի տեսքին նայել այլ պետք է իմանալ թե ինչ որակի է այդ խանութի ապրանքը։