- Ավարտին ենք հասցնում ընթերցանությունը և պատրաստ լինում գործը բանավոր ներկայացնելուն, քննարկելուն:
- Բլոգում վերլուծում ենք ընթերցածը:
Այս պատմվածքը բնության մասին է, թե ինչպես են կենդանիները գոյատևում վայրի բնության մեջ: Այստեղ նկարագրվում է մանրամասն բնության մեջ կատարվող ամեն մի շարժմումը և երևույթը՝ թե ինչպես էին ծեր ձին և քուռակը արածում և թե ինչպես էին պաշտպանվում գայլից, որից հետո մայր ձին մահացավ և մնաց քուռակը, որի մասին հովիվները հոգ տարան և նա մեծացավ լավ ձի:
Իմ կարծիքով այս պատմվածքի վերջում արդեն խոսվեց նրա մասին, որ ամեն ինչ կանցնի և պետք չէ պահել քո մեջ այդ ցավը, այլ պետք է բաց տողնել և շարունակել ապրել: Վերջում նաև երկխոսություն էր, որտեղ խոսացողներից մեկը ասաց, որ պետք չէ, որ ձին մահանար, բայց հեղինակը չփոխեց ոչ մի բան, քանի որ դա կյանք է և այն իր հունով է գնում: