Մի՛ յապաղեր բարի առնել կարօտելոյ, յորժամ ձեռնհաս իցես օգնել նմա: Մի՛ նիւթեր բարեկամի քում չարիս` որ յեցեալ իցէ ի քեզ: Մի՛ թշնամասէր լինիր մարդոյ ի տարապարտուց, զի մի չար ինչ գործիցէ քեզ:
Մի՛ դանդաղիր բարություն անել կարիքավորներին, երբ ձեռնհաս լինես, օգնիր նրան: Մի՛ նյութիր քո բարեկամին չարիք՝ որ հույսը դրել է քեզ վրա: Իզուր թշնամասեր մի՛ եղիր մարդկանց հետ, քանի որ ինչ-որ չար բան կլինի քեզ:
յապաղեմ — հապաղել, դանդաղել.
մի՛ յապաղեր -մի՛ հապաղիր, մի՛ դանդաղիր
առնել — անել, շինել, ստեղծել, արարել
կարօտեալ — խեղճ, կարիքավոր
կարօտելոյ — կարոտյալի(ն)
յորժամ — երբ, հենց որ
իցես — լինես, կլինես, պիտի լինես
մի՛ նիւթեր — մի՛ նյութիր
չարիս — չարիք
յեցեալ — հենված
յուսացեալ — հուսացած, հույս դրած
իցէ — լինի, կլինի, պիտի լինի
ի տարապարտուց — հենց այնպես, դատարկ տեղը, իզուր, հանիրավի
ինչ — ինչ-որ բան, մի բան
չար ինչ — չար (մի) բան
մի գործիցէ — չգործվի, չի գործվի, չպիտի գործվի
ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Ձեռնհաս բառի իմաստը բացատրիր` բացատրելով կազմությունը:
Ձեռ-ն-հաս
Ձեռը հասնող
Որևէ բանի հմտություն ունեցող
Հատվածն աշխարհաբար փոխադրի՛ր։
Լաւ են երկու քան զմի, որոց գոն վարձք բարի ի վաստակս նոցա։ Զի եթէ գլորիցի մին` կանգնեսցէ զնա ընկեր իւր. եւ վա˜յ միումն յորժամ գլորիցի, եւ ոչ գուցէ մեւս` որ յարուցանիցէ զնա:
Ավելի լավ է երկուսը, քան մեկը, որոնք իրենց աշխատանքում ունեն բարի վաստակում: Իսկ եթե մեկը գլորվի՝ կկանգնի նրա ընկերը, և վայ նրան, երբ որ գլորվի և չլինի գուցե մեկը, որ բարձրացնի մյուսին:
քան զմի — քան մեկը
գոն — կան, գոյություն ունեն
վարձք բարի — բարի վարձ
ի վաստակս նոցա — նրանց վաստակ(ներ)ում, նրանց աշխատանքում
գլորիցի — գլորվի, կգլորվի, պիտի գլորվի
կանգնեսցէ — կանգնի, կկանգնի, պիտի կանգնի, կանգնելու է
միումն — մեկին
յորժամ — երբ, երբ որ
ոչ գուցէ — գոյության չունենա, չլինի, չի լինի, չպիտի լինի
յարուցանիցէ — բարձրացնի, կբարձրացնի, պիտի բարձրացնի
ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Գուցէ բառի այսօրվա իմաստը համեմատի՛ր գրաբարյան իմաստի հետ. ի՞նչ առնչություն կա այդ երկու իմաստների միջև։ Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։
Հետևությո՛ւ ն արա և դա որպես խրատ գրի՛ր։
Գրաբարում “գուցէ” նշանակում է “գույություն ունենալ”, իսկ աշխարհաբարում “գուցե” նշանակում է “կարող է”: