Ռեֆլեքս և Ողնուղեղ | 21.10.2021

Սիրելի սովորողներ, պատմելու եք հետևյալ թեման.

Ռեֆլեքս

Ռեֆլեքսն օրգանիզմի պատասխան ռեակցիան է ներքին և արտաքին միջավայրից ստացվող գրգիռներին: Ռեֆլեքսի օրինակ է սուր առարկային կպնելուց հետո ձեռքի արագ հեռացումը: Տեղեկատվությունը մաշկի ցավային ընկալիչներից զգայական նյարդաթելերով հաղորդվում է ողնուղեղ, որտեղ վերլուծվում է և շարժական թելերի աքսոններով հասնում մկաններին: Արդյունքում կատարվում է պատասխան ռեակցիան և ձեռքն արագ հետ է քաշվում: Դրա հետ միաժամանակ նյարդային ազդակը հաղորդող ուղիներով հասնում է գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևին, որի արդյունքում մարդը զգում է ցավը և հասկանում, թե ինչ է կատարվել:

Ողնուղեղ

Մարդու ողնուղեղից դուրս են գալիս երեսունմեկ զույգ խառը նյարդեր, որոնք կազմված են զգայական և շարժողական նյարդաթելերից: Ողնուղեղային նյարդերն ու դրանց ճյուղերն ուղղվում են դեպի մկանները, ոսկրեր, մաշկ և որոշ ներքին օրգաններ: Տեղեկատվությունն այդ օրգաններից զգայական նյարդերով հասնում է ողնուղեղի գորշ նյութին, որտեղ վերլուծվում է ստացված ազդակները և հաղորդվում շարժողական նյարդերին: Շարժողական նյարդերն էլ ապահովում են նյարդային ազդակների հաղորդումը ծայրային օրգաններին և հյուսվածքներին:

Թողնել մեկնաբանություն