Ընթերցանություն
Կընթերցես այն, ինչ դու ես ցանկանում: Ընթերցելուց հետո ստեղծագործությունը կարող ես ներկայացնել առաջարկված տարբերակներից մեկով.
- Գրավոր վերլուծություն
- Կպատմես ստեղծագործության ու հեղինակի մասին,
- Կներկայացնես քեզ համար ամենասիրելի մտքերը,
- Կառանձնացնես ստեղծագործության գլխավոր ու երկրորդական գաղափարները,
- Եթե կան կերպարներ, կբնութագրես նաև նրանց,
- Եթե ստացվի, կհամեմատես ծանոթ այլ ստեղծագործությունների հետ՝ գտնելով նմանություններն ու տարբերությունները:
Ես այս արձակուրդի ընթացքում կարդացել եմ մի շատ հետաքրքիր գիրք, որը կոչվում է “Զոլավոր Գիշերազգեստով Տղան”: Այն մի տղայի և նրա ընտանիքի մասին է, որոնք Բեռլինում էին ապրում, բայց հետո տղայի՝ Բրունոյի հայրիկի աշխատանքի պատճառով տեղափոխվեցին մի անհայտ և հեռու տեղ, որտեղ ապրում էին մի տանը, որը կոչվում էր Աստ-Վերցնեն: Ի դեպ, Բրունոն ծնվել էր ֆաշիստների ընտանիքում, և նրա հայրիկը ղեկավարում էր մի ճամբար, որտեղ շատ զինվորներ կային և հրեաներ:
Բրունոն շատ էր սիրում հետազոտություններ անել և ապագայում ուզում էր դառնալ հետազոտող: Այդպես նա որոշեց հետազոտել իրենց նոր տունը և ցանկապատի երկայնքով քայլում էր՝ փորձելով գտնել մի հետաքրքիր բան, որը վերջի վերջո գտավ: Նա գտավ մի տղայի, որը միայնակ նստած էր ցանկապատի մոտ: Բրունոն որոշեց մոտենալ և ծանոթանալ այդ տղայի հետ, քանի որ իր երեք մտերիմ ընկերները մնացել էին Բեռլինում: Պարզվեց, որ այդ տղայի անունը Շմուել էր, և նա հրեա էր: Բրունոն ընկերացավ այդ տղայի հետ, և նրանք ամեն օր տեսնվում էին՝ խոսելու: Նա նկատել էր, որ Շմուելն ամեն օր ավելի նիհարում էր, և տեսքը վատանում էր և որոշեց իր հետ ուտելիք բերել՝ ընկերոջը կերակրելու:
Այդպես նրանք մոտ մեկ տարի ապրեցին Աստ-Վերցնենում, և Բրունոն արդեն սովոր էր այս միջավայրին: Նա շատ էր մտերմացել Շմուելի հետ, բայց այդ ընկերությունը գաղտնի էր, քանի որ եթե ծնողները իմանային, որ իրենց որդին հրեայի հետ է խոսում, դա շատ վատ կարող էր ավարտվել:
Բրունոյի մայրիկը շատ էր կարոտում Բեռլինը և անընդհատ վիճում էր ամուսնու հետ, որ այս տեղը վատն է և՛ իր, և՛ երեխաների համար, և մի օր վերջապես հասավ իր ուզածին: Մայրիկը, Բրունոն և Գրետելը՝ Բրունոյի քույրը, պետք է վերադառնային Բեռլինի տուն և կարող է ընդմիշտ այնտեղ մնային: Այդ վատ նորությունով Բրունոն եկավ իր ընկերոջ մոտ և հայտնեց այն: Շմուելը շատ էր տխրել, և դա նկատելով՝ Բրունոն որոշեց մի լավ բան անել: Բրունոն ասաց Շմուելին, որ նա կարող է հագնել այդ ճամբարի զոլավոր գիշերազգեստներից մեկը և մտնել ցանկապատի այն կողմ՝ տեսնելու, թե ինչ կյանք է այնտեղ և հետազոտություն կատարելու: Այդպես հաջորդ օրը Շմուելը բերեց այդ գիշերազգեստից, Բրունոն այն հագավ և մտավ ցանկապատի ցանցի տակով դեպի մյուս կողմը: Մի քիչ քայլելուց հետո անձրև սկսվեց, և նրանց շրջապատեցին զինվորները, որոնք հրամայեցին բոլոր հրեաներին այդտեղ հավաքվել և քայլքին մասնակցել: Դրանից հետո նրանք մտան մի փոքր սենյակ, որտեղ պետք է գիշերեին:
Դրանից հետո ոչ ոք չէր կարող գտնել Բրունոյին: Զինվորները տան ամեն անկյունը, հարևան գյուղերը, շրջակայքը նայեցին, բայց ոչինչ չգտան, բացի թողած շորերից՝ փոխվելուց հետո: Մեկ տարի հետո հայրիկը դեռ աշխատում էր այդտեղ և որոշեց քայլել ցանկապատի երկայնքով և գտավ այդ շորերը, որից հետո նորից սկսեց մտածել, թե ուր կարող էր իր որդին գնալ: Ամեն ինչ հասկանալով՝ նա նստեց գետնին, որտեղ առաջ նստում էր Բրունոն:
Այսքանով ավարտվում է պատմությունը: