Աշխարհագրական դիրքը, բնական պայմանները
Դասի հղումը
Այլ հղումներ 123

- Ի՞նչ դեր ունեն Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում
Ռուսաստանն աշխարհում առաջին պետությունն է ոչ միայն իր տարածքի մեծությամբ, այլև բնակլիմայական պայմանների ու ռեսուրսների բազմազանությամբ: Բազմազան են նախ և առաջ մակերևույթի ձևերը: Իրենց մեծությամբ առանձնանում են Արևելաեվրոպական կամ Ռուսական հարթավայրը, Արևմտասիբիրական դաշտավայրը, Մերձկասպյան ցածրավայրը և Միջինսիբիրական սարահարթը, տարբեր բարձրության հզոր լեռնաշղթաներ ու ընդարձակ բարձրավանդակներ, որոնց կարելի է հանդիպել Ռուսաստանի անծայրածիր տարածքում: Մակերեսով տիրապետողը հարթավայրերն են: - Ուրվագծայի քարտեզի վրա նշել Ռուսաստանի հարևան պետությունները, ափերը ողողողջրային ավազանները:

Բնակչություն
Դասի հղումը
Բնակչության թվաքանակի հաշվիչՌուսատանի բնակչության սեռատարիքյին բուրգը



Ինչով է բացատրվում Ռուսաստանի բազմազգ լինելը
Շատ են Ռուսաստանում տարբեր երկրներից մարդիկ: Նրանք հիմնականում գալիս են աշխատանք փնտրելու:
Ինչպես են առաջացել Ռուսաստանի խոշոր ագլոմերացիաները
Ագլոմերացիաները առաջացել են խորհրդային տարիների ժամանակ: Դրանք առաջանում են քաղաքների շուրջը, օրինակ Մոսկվայի, Սանտկ-Պետերբուրգի, Սամարայի, Նիժնի Նովգորոդի և այլն:
Ինչով է բացատրվում Ռուսաստանի բնակչության անհամաչափ բաշխումը
Անհամաչափ բաշխումը պայմանավորված է կլիմայի հետ: Ռուսաստանում կան վայրեր, որտեղ կլիման սառն է և բնակչությունը այնտեղ քիչ է (մոտ 20%): Իսկ այն տեղերում, որտեղ կլիման նորմալ է կամ տաք է բնակչությունը շատ է (մոտ 80%)
Տնտեսություն

- Որոնք են Ռուսատանի տնտեսական զարգացման նախադրյալները
Ռուսաստանի զարգացման նախադրյալներն են բնակլիմայական պայմանները և ռեսուրսների բազմազանությունը: Բազմազան են երկրի մակերևույթի ձևերը: Շատ են օգտակար հանածոները՝ սև և գունավոր մետաղները, ածուխը, նավթը, բնական գազը և ալմաստի պաշարները: Ռուսաստանը նաև քիմիական հումքի խոշոր պաշարներ ունի: Ռուսաստանը հարուստ է ջրային ռեսուրսներով: Տարածում ունեն հողաբուսական ծածկույթը և կենդանական աշխարհը: - Որոնք են Ռուսաստանի տնտեսության առաջատար ճյուղերը

Ռուսաստանը ունի վառելիքաէներգետիկ բազա: Հայտնի են նավթարդյունաբերությունը, գազի արդյունաբերությունը, ածխի հանույթը, մետաղների արդյունաբերությունը և այլն: Բազմաճյուղ է մեքենաշինությունը՝ հաստոցաշինությունը, մեքենաշինությունը, էլեկտրատեխնիկական մեքենաշինությունը: Նաև անասնապահությունը և բուսաբուծությունը:
- Ի՞նչ դեր ունի Ռուսաստանը ժամանակակից աշխարհում
Ռուսաստանը ամենահզոր տնտեսություն ունեցող երկրներից է։ Ռուսաստանը հայտնի է տնտեսության բազմաճյուղայնությունը և արտադրության մեծ ծավալները։