- Պատրաստ լինել Հարուկի Մուրակամիի «Սպիտակ սուտ» ստեղծագործությունը բանավոր ներկայացնելուն:
- Գրում ենք աշխատանք հետևյալ թեմաներից մեկով.
- Սուտը և իմ ընթերցած ստեղծագործությունները
- Ստախոսների կերպարները ինձ ծանոթ ստեղծագործություններում
- այլ
Ստախոսների կերպարները ինձ ծանոթ ստեղծագործություններում
Ես հիշեցի “Զոլավոր Գիշերազգեստով Տղան” գրքից այն, որ գլխավոր հերոսի՝ Բրունոյի քույրը՝ Գրետելը, ուներ շատ տիկնիկներ, որոնց հետ նա խոսում էր, ամենից շատ, երբ նրանք տեղափոխվեցին, և նա այլևս չուներ ընկերներ: Ինքնախաբեություն էր:
Նաև հիշեցի “Հարրի Փոթեր”-ից մի մաս, որտեղ Հարրին նայում էր հայելու մեջ և այնտեղ տեսնում իր ծնողներին, որոնք իր կողքին չէին: Նա շատ էր կարոտում ծնողներին: Դա նույնպես ինքնախաբեություն է:
“Խորհրդավոր Պարտեզը” գրքում կար մի տղա, որը “հիվանդ էր” և որին բժիշկները սուտ էին ասել, որ նա չի լավանալու: Սակայն դրսում շատ ժամանակ անցկացնելուց և ընկերների հետ շփվելուց հետո նա լավացավ: