Հոկտեմբեր ամսվա ամփոփում

  1. Ներկայացրեք նյարդային համակարգի կառուցվածքը և ֆունկցիաները:
    Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի աշխատանքը: Նյարդային համակարգից է պայմանավորված վարթագիծը, խոսելը, ուտելը, գիտակցելը և այլն: Նյարդերը լինում են  զգացող, շարժիչ և խառը: Զգացող նյարդերը ուղարկում են նյարդային ազդակները դեպի կենտրոնական նյարդային համակարգ: Շարժիչ նյարդերը պատասխան ազդակները հաղորդում են ծայրամասային օրգաններին: Խառը նյարդերը պարունակում են և՛ զգացող, և՛ շարժիչ նյարդաթելեր:
  2. Ի՞նչ է իրենից ներկայացնում ռեֆլեքսը:
    Ռեֆլեքսը, դա պատասխան ռեակցիան է արտաքինից ստացված գրգիռներին: Գրգիռ ստանալուց տեղեկատվությունը մաշկի ցավային ընկալիչներից հաղորդվում է ուղնուղեղ: Նույն ժամանակ ազդակը նյարդային ուղիներով հասնում է ուղեղի մեծ կիսագնդին, որից հետո մարդը զգում է ցավը և հասկանում, թե ինչ է եղել:
  3. Ներկայացրեք ողնուղեղի կառուցվածքը և գործառույթը:
    Ուղնուղեղից դուրս են գալիս երեսունմեկ զույգ խառը նյարդեր: Ողնուղեղային նյարդերը ուղղվում են դեպի մկանները, ոսկրերը, մաշկ և այլն: Զգայական նյարդերով տեղեկատվությունն այդ օրգաններից հասնում է ողնուղեղի գորշ նյութին, վերլուծվում է ստացված ազդակները և հաղորդվում շարժողական նյարդերին: Իսկ շարժողական նյարդերը ապահովում են ազդակների հաղորդումը ծայրային օրգաններին և հյուսվածքներին:
  4. Գրել տեսողական վերլուծիչի մասին կամ ներկայացրեք աչքի կառուցվածքը:
    Աչքի բիբը կառավարում է լույսի քանակությունը, որը թափանցում է աչքի մեջ: Բիբը կարող է փոխել իր չափը, փոխելով թափանցող լույսի քանակը: Տեսողական նյարդը գնտվում է աչքի հետևում և ապահովում է տեսած պատկերի հաղորդումը: Ցանցաթաղանթը պատված է միլիոնավոր մանրաթելերով, որոնք իրար միանալից կազմում են տեսողական նյարդ: Երբ լույսը ընկնում է ցանցաթաղանթի վրա, ուղարկվում է ազդակ դեպի ուղեղ: Ծիածանաթաղանթը աչքի ծիածանի մասն է և այն առանձնացնում է աչքի դեմի և հետևի թաղանթները: Ծիածանաթաղանթի օգնությամբ կառավարվում է թափանցող լույսի քանակը: Եղջերաթաղանթի կենտրոնացնում է լույսը և իր փոխանցումը ցանցաթաղանթին: Ապակենման մարմինը, որում լցված է աչքի կենտրոնական մասը, հիմնականում կազմված է ջրից և օգնում է պահպանել աչքի կլորավուն ձևը: Ոսպնյակի ֆունկցիան է կենտրոնացնել լույսը ցանցաթաղաթի վրա:

Թողնել մեկնաբանություն