Ռուսական կայսրությունը հիմնադրվել է 1721 թ-ին և գործել է մինչև Ռուսաստանի հանրապետության հռչակումը: Այն հիմնադրվել է Պետրոս Մեծի կողմից:
Ռուսական կայսրությունը եղել է համաշխարհային պատմության մեջ ամենախոշոր կայսրություններից մեկը, որը սփռվում էր երեք մայրցամաքներով և իր չափերով զիջում էր միայն Բրիտանական և Մոնղոլական կայսրություններին։
Ռոմանովներն իշխեցին Ռուսական կայսրությունում 1721-1762 թթ-ին: 1897 թ-ին Ռուսական կայսրությունում ապրում էին 125.6 միլիոն մարդ, ինչը Ռուսաստանին դարձնում էր բնակչության թվով երրորդը Չինաստանից և Հնդկաստանից հետո։ Ռուսաստանում կային բազմաթիվ խմբեր, որոնք դավանում էին տարբեր կրոնների, անհնազանդ տարրեր, որոնք կազմակերպում էին բազմաթիվ ապստամբություններ և մահափորձեր։ Նրանք հիմնականում հայտնաբերվում էին գաղտնի ոստիկանության կողմից և հազարավոր մարդիկ աքսորվում էին Սիբիր։
Տնտեսապես կայսրությունը հիմնված էր գյուղատնեսության վրա, լայնածավալ տարածքներում հիմնականում աշխատում էին ճորտ գյուղացիները, որոնք 1861թ-ին ազատվեցին։ 10-րդ դարից մինչև 17-րդ դարը Ռուսաստանում հողի սեփականատեր էին ազնվականները, որոնք ենթարկվում էին կայսրին։ Իվան III-ը (1462–1505) հիմք դրեց մի պետության, որը հետագայում դարձավ կայսրություն։ Նա եռապատկեց երկրի տարածքը, վերջ դրեց Ոսկե հորդայի առավելությանը և վերանորոգեց Մոսկովյան Կրեմլը։ Պետրոս Մեծը մարտնչեց բազմաթիվ պատերազմներում և կայսրությունը վերածեց եվրոպական գերտերության։ Նա տեղափոխեց մայրաքաղաքը Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ, բացի այդ իրականացրեց մշակութային հեղափոխություն և կանոնները փոխեց նորով, որոնք հիմնված էին եվրոպական մոդելի վրա։
Եկատերինա II-ը կառավարել է 1762–1796 և Ռուսաստանը բերեց ոսկե դարաշրջանի, նա ընդարձակեց երկրի տարածքը նվաճումներով և շարունակեց Պետրոս Մեծի քաղաքականությունը երկրի արդիականացման ուղղությամբ։
Ալեքսանդր II կայսրը կառավարել է 1855-1881 և իրականացրել էր բազմաթիվ բարեփոխումներ, որոնցից ամենանշանավորը 1861թ-ին 21 միլիոն ճորտերի ազատումն էր։ Նրա շնորհիվ՝ Օսմանյան կայսրության հնազանդ Արևելյան Եվրոպայի քրիստոնյաները պաշտպանվեցին։ Նրա քաղաքականության շնորհիվ՝ 1914 թվականին Ռուսաստանը ներքաշվեց Առաջին համաշխարհային պատերազմում Ֆրանսիայի, Բրիտանիայի և Սերբիայի կողմից՝ ընդդեմ Կենտրոնական ուժերի։ Ռուսական կայսրությունը գործում էր որպես բացարձակ միապետություն մինչև 1905 թվականի հեղափոխությունը, որից հետո դարձավ սահմանադրական միապետություն։ Կայսրությունը քայքայվեց 1917 թվականի փետրվարյան հեղափոխության ժամանակ, ինչի գլխավոր պատճառն Առաջին համաշխարհային պատերազմում բազմաթիվ անհաջողություններն էին։