Գրականություն Տնային աշխատանք 22.11.2021

  • Պատրաստ լինել Ակուտագավա Րյունոսկեի «Գորտը» ստեղծագործությունը բանավոր ներկայացնելուն, քննարկելուն:
  • Բլոգում վերլուծում ենք ընթերցածը. վերնագիրն ինքներս ենք ընտրում:

Աշխարհը…

Այս պատմվածքը մի լճակում ապրող գորտերի մասին էր: Գորտերից մեկը իրեն խելոքի տեղ էր դրել և բոլորին ասում էր, որ ամբողջ աշխարհը, երկինքը իրենցն է և իրենց համար է: Այդ գորտը իրենց տերին շնորհակալություն հայտնելուց էր, երբ օձը, որին այս կռկռոցները նյարդայնացրին, սուրաց գորտի վրա և կերավ նրան: Մնացած գորտերը վախեցան, բայց նորից որոշեցին, որ ամեն ինչ իրենց համար է և օձը կերավ գորտին նրա համար, որպեսզի նրանք շատ չբազմանան և չնեղվեն այդ լճակում:

Իմ կարծիքով այս պատմվածքը կարող է նշանակել այն, որ եթե դու հույս ես ներդրում մարդկանց մեջ, նրանք էլ չեն նկատի շրջապատի խնդիրները և միայն հավատալու են լավին:

Թողնել մեկնաբանություն