Կատարում ենք առաջադրանքները:
1.Տեքստը վերականգնի՛ր` նախադասությունները վերադասավորելով, ենթականերն ու ստորոգյալները մգեցնելով:
Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ` չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Դեռես 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական քարայրներ կան: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թոչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել: Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են:
Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են: Դեռես 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական քարայրներ կան: Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թոչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ` չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը:
2. Հոմանիշներից յուրաքանչյուրով պարզ ընդարձակ նախադասություն կազմի՛ր:
- ա) Պաշտպանել, պահպանել:
- բ) Պատրվակով, շնորհիվ:
- գ) Դրդել, մղել:
ա) Ռուբենը պաշտպանում էր փոքր քրոջը:
Մարդիկ պետք է պահպանեն երկու մետր հեռավորություն:
բ Դպրոց չգնալու պատրվակով տղան թեման չհասկացավ:շ
Մոր շնորհիվ նա դարձավ հայտնի:
գ Ես քեզ դրդեցի այդ քայլը անել:
Ֆիզիկայի փորձի համար պետք է մղել ներարկիչի մղոցը:
3. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված, տեքստի ոճին համապատասխանող հոմանիշներից մեկը, ընդգծի՛ր տեքստի բառակապակցությունները:
Ներկա ժամանակներում մարդկանց առողջության համար առանձնահատուկ վտանգ է … (հարուցում, ներկայացնում) մթնոլորտային օդի (կեղտոտումը, աղտոտումը) , … (քանզի, որովհետև) դա այն միջավայրն է, որի հետ մարդն իր կյանքի … (ամեն մի, յուրաքանչյուր) ակնթարթում շփվում է: Բազմաթիվ են մթնոլորտային օդն աղտոտող միացությունները: Մեզ հայտնի … (մեծ, ընդարձակ) ցուցակից կարելի է. … (ջոկել, անջատել, առանձնացնել) մի խումբ նյութեր, որոնք գրեթե միշտ առկա են արդյունաբերական … (մեծ, խոշոր, կարևոր) քաղաքների մթնոլորտում:
4. Համացանցից հանի՛ր փոքրիկ տեքստ քեզ հետաքրքրող որևէ բնագավառի մասին, տեղադրի՛ր բլոգում:
- Գրի՛ր յուրաքանչյուր նախադասության տեսակը՝ ըստ հաղորդակցման նպատակի և ըստ կազմության:
- Մգեցրո՛ւ ենթականերն ու ստորոգյալները:
- Ստորոգյալների կողքին՝ փակագծերում, նշի՛ր տեսակը (պարզ, բարդ):