Լաբորատոր աշխատանք․<<Հեղուկի մեջ ընկղմված մարմինն արտամղող ուժի որոշումը>>
Քննարկվող հարցեր․
1․Ո՞րն է հեղուկում արքիմեդյան ուժի առաջացման պատճառը
Պատճառն են ρ-խտությունը և V-ծավալը:
2․Ի՞նչ մեծություններից է կախված արքիմեդյան ուժը
Կախված է խտությունից՝ ինչքան մեծ է խտությունը, այնքան մեծ է Արքիմեդյան ուժը:
3․Ձևակերպել Արքիմեդի օրենքը
Հեղուկն իր մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է ուղղածիգ դեպի վեր ուղղված ուժով, որը հավասար է մարմնի արտամղած հեղուկի կշռին:
4․Ո՞ր դեպքում է մարմինը՝ա․խորասուզվում հեղուկում,բ․լողում նրա ներսում․գ․լողում նրա մակերևույթին։
ա. Մարմինը խորասուզվում է հեղուկում, եթե արքիմեդյան ուժը փոքր է ծանրության ուժից (FԱ<Fծ)
բ. Մարմինը լողում է ներսում, եթե արքիմեդյան ուժը հավասար է ծանրության ուժին (FԱ=Fծ)
գ. Մարմինը լողում է մակերևույթին, եթե արքիմեդյան ուժը մեծ է ծանրության ուժից (FԱ>Fծ)