Հենաշարժիչ համակարգ, բաժինները կառուցվածքը, ոսկրերի աճը։
Լրացուցիչ աշխատանք
Պատրաստել ուսումնական նյութ։
Մեր մարմնի հենարանը ողնաշարն է: Հիմնական մասը ողն է: Մարդկանց մոտ դրանք 32-34 են: Ողնաշարը բաժանվում է մասերի, որոնք ունեն ողերի որոշակի քանակ: Պարանոցային հատվածում կա 7 ող, կրծքայինում՝ 12, գոտկայիում՝ 5, սրբանայինում` 4, պոչուկայինում` 4-5:
Կրծքային և գոտկային ողերը ունեն ելուստներ՝ երկու լայնակի և մեկ փուշելուն: Մկանա-կապանային համակարգով ողերին են միացվում անրակները, թիակները, բազկոսկրերը, նախադաստակի և դաստակի ոսկորները և մատների ֆալանգները: Գոտկային ողերը իրենց վրա են վերցնում մարմնի ամբողջ ծանրությունը և ամբողջ ողնաշարի գլխավոր հենարանն են:
Ողնաշարի ձևը հիշացնում է լատինական “S” տառը, քանի որ ունի բնական, ֆիզիոլոգիական թեքություններ: Դրանք չորսն են: Դրանք ձևավորվում են երեխայի ծննդյան պահից սկսած: Երեք կամ չորս շաբաթվանից, երբ երեխան սկսում է ինքնուրույն պահել գլուխը, ձևավորվում է պարանոցային լորդոզ: Կես տարվանը երեխան կարողանում է հստակ նստել և ձևավորվում է կրծքային կիֆոզ: Երբ երեխան սկսում է կանգնել և սովորել քայլել, իսկ դա մոտավորապես տաս կամ տասնմեկ ամիս է, ձևավորվում է գոտկային լորդոզ: Մինչև յոթ տարեկանը, վերջնական ձևավորվում են ողնաշարի բոլոր ֆիզիոլոգիական թեքությունները:
Հենց թեքություններն են սահմանում մարդու կեցվածքը: Գոյություն ունեն դրա տարբեր տեսակներ՝ նորմալ կեցվածք, որի ժամանակ կրծքավանդակի մակերևույթը դուրս է ցցվում որովայնի մակերեսից: Կա նաև բավարար կեցվածք կամ կլորացված մեջք, երբ կրծքավանդակը ավելի տափակ է, իսկ որովայնը զգալիորեն ցցված է կրծքավանդակի վրա: Կա վատ, ծուռ կեցվածքը կամ կլոր մեջք: Այս դեպքում գլուխը առաջ է եկած, կուրծքը ներս է ընկած, կեցվածքը ծուռ է: Բացի դրանից լինում են ուրիշ ախտաբանական կեցվածքներ: Սակայն սխալ կեցվածքի ձևավորումից կարելի է խուսափել: