Հայոց լեզու Տնային աշխատանք 28.11.2021

Ընտրում ենք թեմաներից մեկը, ստեղծագործում.

  • Այս աշնանից մնացածը
  • Ձմեռ կգա…
  • Թե ձյունը մաքրեր աշնան հետքերը…
  • Հրաժեշտ աշնանը
  • այլ

Ձմեռ կգա

Շատ էի սպասել ձմռանը և ահա մի քանի օրից այն գալու է: Ես շատ եմ սիրում ձմեռը, քանի որ այդ ժամանակ ամենագլխավոր տոներից մեկն ենք նշում՝ Նոր Տարին: Շատ եմ սիրում, երբ մենք՝ բակի երեխաներս իջնում ենք և խաղում ենք, ձնեմարդ ենք սարքում: Նաև շատ եմ սիրում այն զգացմունքը, երբ դուք արդեն պատրաստվում եք Նոր Տարվան՝ գնում եք շատ խանութներ, համեղ ուտեստներ եք պատրաստում և ամենավերջում նստում ամբողջ ընտանիքով մեծ սեղանի շուրջ, միացնում եք հեռուստացույցը և սպասում, մինչև դառնա ժամը տասներկուսը…

Թողնել մեկնաբանություն