- Փորձի՛ր տրված նախադասությունները լրացնել:
- Սիրուն երազ, երեխայի ձայն, աշնան քամի բառակապակցությունները, ըստ գերադաս անդամի խոսքիմասային պատկանելության, գոյականական են, ըստ կազմության՝ պարզ, ըստ բաղադրիչների կապակցելիության սերտության աստիճանի՝ ազատ: Ահա նմանատիպ ևս մի քանի բառակապակցություն՝ ոսկե ականջօղ, հայրիկի աշխատանք, ձմեռային արձակուրդ:
- Նախադասությունները, ըստ հաղորդակցման նպատակի, լինում են պատմողական, բացականչական, հրամայական, հարցական: Հիմա կներկայացնեմ երկուական օրինակ յուրաքանչյուր տեսակից.
- 1) Աննան գնում էր տուն: Նա հոգնած եկավ տուն:
- 2) Հե՜յ, մի գնա: Վա՜խ, ինչ գեղեցիկ վայ է:
- 3) Արագացրու՛, ջուր բեր: Բարձրացի՛ր վերև:
- 4) Ինչու՞ ես դու այստեղ: Ինչպե՞ս ես քեզ զգում:
- Նախադասությունները, ըստ կազմության, լինում են պարզ և բարդ: Այս երկու տեսակների տարբերությունն այն է, որ պարզ նախադասությունը ունի մեկ ստորոգյալ, իսկ բարդը մեկից ավել: Տեսակներից յուրաքանչյուրն ունի իր ենթատեսակները:
- 1) Պարզ նախադասությունները լինում են ընդարձակ և համառոտ: Ահա մի քանի օրինակ յուրաքանչյուր տեսակից.
Ընդարձակ-Հեռուստացույցը քամուց անջատվեց: Ծաղիկը արևից չորացավ:
Համառոտ-Քույրս գնաց: Նա սովորեց: - 2) Բարդ նախադասությունները լինում են ստորադասական և համադասական: Ահա մի քանի օրինակ յուրաքանչյուր տեսակից.
Ստորադասական-Նա չգնաց աշխատելու, որովհետև ուժեղ հիվանդ էր: Ես իջա դուրս, քանի որ տանը ձանձրացա:
Համադասական-Ես իջա բակ և ընկերոջս տեսա: Նա գնաց դպրոց և հետո տուն:
- 1) Պարզ նախադասությունները լինում են ընդարձակ և համառոտ: Ահա մի քանի օրինակ յուրաքանչյուր տեսակից.
- Համադաս նախադասություններն ու նախադասության համադաս անդամները կարող են կապակցվել համադասական շաղկապներով: Օրինակ՝ և, ու, բայց, կամ, իսկ:
- Երկրորդական նախադասությունները գլխավորի հետ կապվում են ստորադասական շաղկապներով կամ հարաբերական դերանուններով: Օրինակ՝ Ես զարմացա, երբ տեսա նրան:
- Կետադրի՛ր տեքստը՝ ուղղելով նաև ուղղագրական սխալները:
- Հովհաննեսի սիրելի առարկաններից են. մաթեմատիկան, անգլերենը, ֆիզիկան: Քույրն էլ է սիրում սովորել՝ ակնհայտորեն հետաքրքրված է օտար լեզուներով: Նրանք անընդհատ մրցում են ամեն արքայի մասին իրենց սովորածով, որպեսզի ցույց տան իրենց գիտելիքները ծնողներին: Հովհաննեսի՝ գայլերի մասին կարդացած գրքերը տատիկն էր գնել, և հասել էին դրանք թոռնիկին՝ հարևանուհու միջոցով: Տատիկի համար սիրելի էր փաստը, որ թոռնիկները ոչ թէ զբաղվում են անօգուտ խաղերով, այլ լուրջ ուսումնասիրություններ են անում տարբեր բնագավառներից: Հետաքրքիր է այն, որ ծնողների համար արդեն անհանգստության լուրջ առիթ է դա: Հայրիկի՝ ուսուցիչներին ուղղված նամակներում կարևոր էր այդ հարցը: Երբ այլ ծնողների երազանքը զավակների սերն էր կրթության հանդեպ, Հովհաննեսի ու քրոջ դեպքում ամեն ինչ հակառակն էր՝ անհանգստացնում էր նրանց սովորելը:
- Մգեցնում ենք տեքստի բոլոր ենթակաները, շեղատառ ենք դարձնում բաղադրյալ ստորոգյալների ստորոգելիները:
Հովհաննեսի սիրելի առարկաններից են. մաթեմատիկան, անգլերենը, ֆիզիկան: Քույրն էլ է սիրում սովորել` ակնհայտորեն հետաքրքրված է օտար լեզուներով: Նրանք անընդատ մրցում են ամեն արքայի մասին իրենց սովորածով, որպեսզի ցույց տան իրենց գիտելիքները ծնողներին: Հովհաննեսի գայլերի մասին կարդացած գրքերը տատիկն էր գնել, և հասել էին դրանք թոռնիկին հարևանուհու միջոցով: Տատիկի համար սիրելի էր փաստը, որ թոռնիկները ոչ թե անօգուտ խաղերով, այլ լուրջ ուսումնասիրություններ են անում տարբեր բնագավառներից: Հետաքրքիր է այն, որ ծնողների համար արդեն անհանգստության լուրջ առիթ է դա: Հայրիկի` ուսուցիչներին ուղղված նամակներում կարևոր էր այդ հարցը: Երբ այլ ծնողնների երազանքը զավակների սերն էր կրթության հանդեպ, Հովհաննեսի ու քրոջ դեպքում ամեն ինչ հակառակն էր` անհանգստացնում էր նրանց սովորելը: - Կազմում ենք բառակապակցություններ, որոնք կլինեն.
- պարզ, կայուն՝ վերաիմաստավորված, բայական,
Քիթը կախ - բարդ, կայուն՝ ոչ վերաիմաստավորված, գոյականական,
Ամերիկայի Միացյալ Նահանգներ - պարզ, ազատ, թվականական,
Մինչև տասներեքը - բարդ, ազատ, ածականական:
Ալ կարմիր զգեստ:
- պարզ, կայուն՝ վերաիմաստավորված, բայական,
- Կազմում ենք նախադասություններ, որոնք կլինեն.
- Պատմողական, պարզ, ընդարձակ, գոյական ստորոգելիով,
Ծովում լողացողը մայրիկն էր: - Հարցական, պարզ, համառոտ, դերանուն ստորոգելիով,
Նկարում հաստա՞տ ես եմ: - Հրամայական, պարզ, ընդարձակ, սահմանական եղանակի պարզ ստորոգյալով,
Իջի՛ր ներքև, նվերդ այստեղ է: - Պատմողական, բարդ, ստորադասական, առնվազն մեկ դերանուն-ենթակայով,
Մենք գնացինք խանութ, որպեսզի Նոր Տարվան պատրաստվենք: - Պատմողական բարդ, համադասական, առնվազն մեկ գոյական-ենթակայով,
Նրա պատճառով սեղանը ջարդվեց և ստիպված նորը գնվեց: - Պատմողական, պարզ, ընդարձակ, դերբայ-ենթակայով և դերբայ-ստորոգելիով:
Պետք է մաքուր օդ շնչել և կառողջանաք:
- Պատմողական, պարզ, ընդարձակ, գոյական ստորոգելիով,