Անհավասարաչափ շարժում:Միջին արագություն:Հաշվարկման մարմին:Շարժման և դադարի հարաբերականությունը

1.Ի՞նչ է մեխանիկական շարժումը

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։

2.Մեխանիկայի ո՞ր բաժինն են անվանում կինեմատիկա

Մեխանիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է մարմինների շարժումները՝ առանց դրանց պատճառների քննարկման, կոչվում է կինեմտիկա:

3.Ի՞նչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։

4.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ(թվարկել տեսակները )

Հետագիծ կոչվում է այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը։ Հետագիծը լինում է ուղիղ, բեկյալ, շրջանագիծ կամ կամայական տեսքի կոր գիծ։

5.Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում, կոչվում է այդ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհ։

6.Ինչո՞վ է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:

Հետագիծը մարմնի անցած ճանապարհի հետքն է, իսկ անցած ճանապարհը դա երկարությունն է:

7.Ո՞ր շարժումն են անվանում հավասարաչափ և որը ՝անհավասարաչափ:

Այն շարժումը, որի դեպքում մարմնի անցած ճանապարհն ուղիղ համեմատական է շարժման ժամանակին, կոչվում է հավասարաչափ:

Անհավասարաչափ է կոչվում այն շարժումը, որի ընթացքում հավասար ժամանակամիջոցում մարմինը անցնում է անհավասար ճանապարհներ:

8.Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին:

9.Ո՞ր շարժումն է կոչվում անհավասարաչափ: Բերել օրինակներ

Այն շարժումը, որի ժամանակ մարմինը հավասար ժամանակամիջոցում անցնում է անհավասարաչափ ճանապարհ կոչվում է անհավասարաչափ շարժում։ Օրինակ՝ ավտոմեքենան անհավասարաչափ է շարժվում, քանի որ կանգնում է լուսազդանշի կամ խցանման մեջ: Մեկ-մեկ արագանում է և դանդաղանում:

10.Սահմանել անհավասարաչափ շարժման միջին արագություն:

Մարմնի անցած ժանապարհի և այդ ճանապարհն անցնելու ժամանակի հարաբերությունը անհավասարաչափ շարժման միջին արագությունն է:

11.Գրել միջին արագության բանաձևը

Vմիջ=S/t

12.Ի՞նչ ֆիզիկական իմաստ ունի անհավասարաչափ շարժման միջին արագությունը

Մարմնի շարժման ակնթարթային արագություն հետագծի որևէ կետում կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է այդ կետին հարող շատ փոքր տեղամասում շարժման միջին արագությունը:

13.Ի՞նչ է ակնթարթային արագությունը

Ժամանակի տվյալ պահին (կամ հետագծի տվյալ կետում) մարմնի արագությունը կոչվում է ակնթարթային արագություն:

Թողնել մեկնաբանություն