Ճապոնիա

Դասի հղումը

Ճապոնիայի բնակչությունը

  1. Քարտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  1. Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:

Ճապոնիան ծովային պետություն է: Դրա մեծ մասը գտնվում է Հոնսյու, Հոկայդո, Կյուսյու ու Սիկոկու կղզիների, իսկ մի փոքր մասն էլ՝ Ռյուկյու, Օկինավա և այլ կղզախմբերի վրա։

  1. Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում

Ճապոնիան ժամանակակից աշխարհի հզորագույն երկրներից մեկն է։ Այնտեղ զարգացած է օդային տրանսպորտը, որով կապ է հաստատվում տարբեր երկրների հետ: Ճապոնիայում արտադրվում են խոշոր նավեր, մեքենաներ, համակարգչային նկարահանող և ձայնագրող տեխնիկա, համակարգիչներ և շատ այլ բաներ։

  1. Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:

Ճապոնիայում մեծ են պղնձի պաշարները, կան նաև տիտանի, մանգանի, երկաթի, ուրանի ոչ մեծ պաշարներ։ Զգալի են ծծմբի, ալյումինի, ցինկի ու կաոլինի պաշարները։ Ճապոնիան առանձնանում է առաջավոր տեխնոլոգիաների կիրառմամբ, արտադրական բարձ որակով և արտադրանքի ցածր ինքնարժեքով: Ողջ աշխարհում մեծ համբավ ունեն ճապոնական նավերը, էլեկտրոնիկան, ավտոմեքենաները, մետաքսը, խաղալիքները, քիմիական և տեքստիլ ապրանքները։

  1. Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:

Տնտեսություն կարևոր ճյուղն արդյունաբերությունն է, որի մեծ կախում ունի հումքի ու վառելիքի ներկրումից ու առանձնանում է առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ, արտադրական բարձր մշակույթով, արտադրանքի ցածր ինքնարժեքով։ Երկրի արդյունաբերությունը բազմաճյուղ է: Զարգացած են մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, նավաշինությունը, քիմիական և թեթև արդյունաբերությունները և այլն։

Թողնել մեկնաբանություն