Հայոց լեզու Տնային աշխատանք 02.12.2021

  1. Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:

Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը երևի:
Նախարարի այս նոր ձեռնարկը հավանաբար հաջողությամբ կպսակվի:
Սրա հիման վրա կլինի հիմքը:
Կլինի սրա հիման վրա:
Մի հատ լուրջ հակաճառություն ունեմ:
Ունեմ մի լուրջ հակաճառություն
Պատմությունս վերաբերում է հենց քո ընկերոջ մասին:
Հենց քո ընկերոջ մասին է պատմությունս:
Ի՞նչ բան է հրաբուխը:
Ի՞նչ է հրաբուխը:
Ի՞նչ բան են մթնոլորտային ճակատները:
Ի՞նչ են մթնոլորտային ճակատները:
Հեռախոսը դա շքեղություն չէ:
Հեռախոսը շքեղություն չէ:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես երևի:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես:

2. Նախադասության մեջ ձևով կամ իմաստով սխալ գործածված բառերն ուղղի՛ր:

Թռչունները կարողանում են չվել ինչպես երամներով, այնպես էլ առանձին անհատներով:
Թռչունները կարողանում են չվել ինչպես երամներով, այնպես էլ առանձին:
Դուք չափազանցացնում եք վտանգը:
Դուք չափազանցում եք վտանգը:
Խոսքը գնում է նրա մասին:
Խոսքը նրա մասին է:
Հաճելի տեսք չի թողնում:
Հաճելի տեսք չունի:
-Բանն ինչո՞ւմն է,- հարցրեց ոստիկանը:
-Բանն ի՞նչն է,- հարցրեց ոստիկանը:
Գործը նրանում է, որ բոլորը մոռացել են ուխտի մասին:
Գործն այն է, որ բոլորը մոռացել են ուխտի մասին:

Թողնել մեկնաբանություն